24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Տեր-Պետրոսյանի լռության հարցը

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար, Կոնգրես-ՀԺԿ դաշինքի ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Արամ Մանուկյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ դեռևս  չեն կարող հայտնել, թե առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը երբ կմասնակցի քարոզարշավին պատասխանելով հարցին քարոզարշավի կեսն անցավ, սական առաջին նախագահը լռություն է պահպանում` արդյոք այս լռությունը կշարունակվի մինչեւ վերջ: 

«Կտեսնենք, մշտապես Լևոն Տեր-Պետրոսյանն ինքն է որոշում, մենք այդ մասով բոլորս անկախ ենք ու ազատ ենք, և ընդունում ենք բոլորիս անկախությունը: Լևոն Տեր-Պետրոսյանն ինքն է որոշում երբ խոսել, որտեղ խոսել, ինչ ասել: Ես վստահ եմ, որ ձեր հարցի պատասխանը դրական կլինի»,-շեշտեց նա:

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք նախատեսել են մեծ հանրահավաք Երևանում, Ա. Մանուկյանն ասաց. «Նախատեսել ենք, բայց դեռևս չենք ծրագրել կոնկրետ երբ, տեսնենք` ինչ կստացվի, երբեմն որոշ հարցեր հընթացս ենք որոշում»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ