25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Սերժ Սարգսյանի ուղերձը Ալիեւին. 168 Ժամ

ՀՀ նախագահն «Իզվեստիա» թերթում Մոսկվայի համար հետաքրքրական առաջարկներով է հանդես եկել։ Կարծում եմ՝ ՌԴ իշխանություններին կհետաքրքրի Հայաստանի նախագահի առաջարկը՝ հաշվի առնելով Հարավային օկրուգի ամրապնդման ռուսական քաղաքականությունը, որը տարածվում է ռուսական ռազմաբազայի վրա՝ հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական դիրքն ու կարեւորությունը ռուսական անվտանգային ընկալումներում»,- այս մասին ասել է ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆեկգենգաուերը՝ անդրադառնալով ՀՀ նախագահի՝ Գյումրիում ռազմաարդյունաբերական համատեղ համալիր ստեղծելու մասին առաջարկին։

Նրա խոսքով՝ այս առաջարկն ունի նաեւ քաղաքական մի քանի ենթատեքստ, որով ՀՀ նախագահն իր լոյալությունն է հայտնում ռուսական կողմին, առաջարկում էլ ավելի ընդլայնել հայ-ռուսական ռազմական համագործակցությունը։ «Նա փորձում է հասկացնել, որ, թեեւ Հայաստանը պատրաստվում է ԵՄ-ի հետ համաձայնագիր ստորագրել, կարեւոր ոլորտներում համագործակցության առաջին դիրքերում Ռուսաստանի հետ հարաբերություններն են եւ դա էլ ավելի խորացնելու պատրաստակամությունը։

Սարգսյանը նաեւ Ադրբեջանին է որոշակի ուղերձ հասցնում այն մասին, որ չնայած ռուս-ադրբեջանական զենքի գործարքներին՝ հայ-ռուսական ռազմական համագործակցությունն էլ ավելի ընդլայնված է, ինչը եւս գուցե հավելյալ զսպիչ գործոն դառնա Ադրբեջանի իշխանությունների համար»,- ասել է Ֆելգենգաուերը:

Օրվա մյուս հրապխարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ