16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

«Սարի թաղի» գործով կալանավորվածները հացադուլի են նստում

Սարի թաղի հուլիսյան  դեպքերով կալանավորված 10 անձինք պատրաստվում են հացադուլ հայտարարել: Նրանցից մեկը՝  Կարեն Վանոյանը, երեկվանից արդեն հացադուլի մեջ է։

Հիշեցնենք,  8 ամիս առաջ զինված խմբի կողմից Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումից հետո, Խորենացի փողոցից Սարի թաղ տանող ճանապարհը ոստիկանությունը փակել էր։ Սարիթաղցիները զրկված էին տրանսպորտից, չունեին նաեւ գազ եւ ինտերնետ կապ։

 Հուլիսի 19-ին ոստիկանության և բնակիչների միջև տեղի ունեցան  բախումներ, որից հետո 10 անձ կալանավորվեց:

«Մեր վիճակը շատ ահավոր վատ է, ամուսին այլևս չի դիմանում: Տղաներին դատապարտել են դանդաղ մահվան: Մարդիկ հազար տեսակ հանցագործություն են անում ու ոչ մեկը չի դատում, իսկ իմ ամուսնուն դատում են քարով խփելու համար: Այս պահին ծայրահեռ ծանր պայմաններում ենք ապրում»,-Henaran.am-ի  թղթակցի հետ զրույցում ասաց  Սարի թաղում հուլիսի 19-ի  դեպքերով հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորված Էդուարդ Զեյթունյանի կինը՝ Լալա Բերնեցյանը:

Բերնեցյանը նշեց, որ ինքն ու մանկահասակ երեխան շատ ծանր պայմաններում են ապրում և զրկված են միակ կերակրողից:

«Տղաները դիմում են ծայրահեղ քայլի, քանի որ եղած առողջությունն էլ բանտում են կորցնում: Մենք էլ՝ ընտանիքներով պատրաստ ենք այդ քայլին, որովհետև ուրիշ ճար չկա»,-ընդգծեց Լալա Բերնեցյանը:

Բեռնեցյանի խոսքով` նախընտրական քարոզարշավն ու առաջիկա ընտրությունները իրենց բոլորովին չեն հետաքրքրում.« Մեզ այս երկրում քաղաքացի չեն համարում ու չեն լսում: Մեզ պետք չեն այս ընտրությունները»,-եզրափակեց Բերնեցյանը:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սարի թաղի բնակիչներ Հարություն Թորոսյանը, Հրայր Իսախանյանը, Անդրանիկ Քյոսեյանն ու Էդուարդ Զեյթունյանը 2016թ․ հուլիսի 19-ին ժամը 20.00-ի սահմանում Մովսես Խորենացի փողոցին հարող` Գլինկա եւ Որմնադիրների փողոցների հատման վայրում մի խումբ անձանց հետ, առողջության համար վտանգավոր բռնություն են գործադրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ համարվող ՀՀ ոստիկանության մի շարք ծառայողների նկատմամբ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ