20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Նիկոլը` Չարենցի քթից այն կողմ

Իմ դպրոցական ընկեր Նիկոլը ինձ Չարենց էր ասում: Չէ, ստեղծագործելու ձիրքը նկատի չուներ, քիթս էր նմանեցրել Չարենցի քթին: Նիկոլի գիտելիքները գրականության ասպարեզում Չարենցի քթից այն կողմ այդպես էլ չանցան, ինչպես որ աշխարհագրության դասերին առանձնապես չէր փայլում: Ու երբ հանձնարարում էին քարտեզի վրա ցույց տալ օվկիանոսները, մենք կողքից հուշում էինք մեր ընկերոջը` ահռելի կապույտի մեջ չմոլորելու համար: Միայն թե կյանքի դասաժամին ամեն ինչ այլ կերպ ստացվեց: Նիկոլը ծառայության մեկնեց Հեռավոր Արևելք և այդպես էլ մնաց այնտեղ:

Հիմա նա օվկիանոսային ձկնորսանավի վրա է աշխատում, ամիսներով ցամաք չի տեսնում ու երևի գոհ է իրեն բաժին ընկած բախտից: Մեր այս մի դասը հետաքրքիր ավարտ ունեցավ: Ես իմ կյանքում այդպես էլ օվկիանոս տեսած չկամ: Իսկ Նիկոլն արդեն 30 տարի նավարկում է աշխարհի բոլոր ջրերում: Ես առաջվա պես նայում եմ քարտեզին ու մտքումս կրկնում օվկիանոսների անունները: Նիկոլի քարտեզի վրա ամեն բան իրական է:

Վերցված է Հովիկ Չարխչյանի բլոգից

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ