25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Նատալին ցույց են տալու, Մարգրիտին կնության տալու»

«Նատալին ցույց են տալու, Մարգրիտին կնության տալու: Ինչպես ֆիլմում՝ ՀՀԿ-ականների դեպքում էլ՝  ցանկացած դեպքում լինելու է Սերժ Սարգսյանի իշխանություն»,- այս մասին խոսեց, այսօր՝ մարտի 15-ին  «Օսկանյան-Ռաֆֆի-Օհանյան» դաշինքի թեկնածու Արմեն Մարտիրոսյանը :

«Հանրապետականների հետ զրույցի ընթացքում հիշեցրեք, որ Կարեն Կարապետյանը պատգամավոր չունի, թեկնածու չունի եւ ինքն ուղղակի վարչապետ չի կարող աշխատել: Աշխարհում ընդունված է, որ վարչապետն ընտրություններին մեծամասնություն պետք է ունենա, իսկ Կարեն Կարապետյանն անգամ մեկ թեկնածու չունի: Կարեն Կարապետյանն այս անգամ էլ է թողնելու գնա: Ինչպես քաղաքապետ եղած ժամանակ, այնպես էլ հիմա է ասելու՝ ես դրսում շատ ավելի բարձր աշխատավարձ ունեմ, թողնում եմ գնամ: Նա մի անգամ այդպես արել է, երկրորդ անգամ էլ է նույն բանն անելու»,- նկատեց  Մարտիրոսյանը:

«Դուք չեք ընտրում ոչ Վիգեն Սարգսյանին, ոչ Արփինե Հովհաննիսյանին եւ ոչ էլ Տարոն Մարգարյանին: Իրենք որոշում կայացնողներ չեն, իրենք ուղղակի որպես շատ գեղեցիկ դեմքեր են, բերել այդ եռյակում դրել են: Ինչպես «Խաթաբալա» կինոյում են ցույց տալիս՝ «Նատալին ցույց են տալու, Մարգրիտին կնության տալու…»: Այդպես՝ ցանկացած դեպքում դա լինելու է Սերժ Սարգսյանի իշխանությունը»,-եզրափակեց Արմեն Մարտիրոսյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ