20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Միայն 5 կամ 7 տարածքները չի ուզում

«Ժողովրդական հայրենիք» կուսակցության նախագահ, Հայ ազգային կոնգրեսի նախկին համախոհ Պետրոս Մակեյանը կարծում է, որ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի նախընտրական ծրագիրը, որի հիմքում խաղաղությունն է, չի կարող արդյունավետ լինել: Henaran.am-ի հետ զրույցում նա ասաց, որ բոլորն էլ բոլոր քաղաքական ուժերն էլ համաձայն են, որ արցախյան կոնֆլիկտը պիտի լուծվի, բայց Ադրբեջանի նման անտրամաբանական թշնամի ունենալով` մենք չենք կարող գնալ փոխզիջումների քաղաքականության, որովհետև թշնամին դա չի գիտակցում:

«Մեր հակառակորդը միայն այդ 5 կամ 7 տարածքները չի ուզում, նա ամբողջ Արցախն է ուզում, դրանից հետո էլ Հայաստանը: Սխալ է նման կարգախոսով հանդես գալը»,-նկատեց նա:

 

«Իրենք նպատակ ունեն առաջարկել Սերժ Սարգսյանին այս կարգախոսը, հույս ունեն, որ կլինեն Ազգային ժողովում կրկին, բայց իրականում Կոնգրեսի վարկանիշը շատ է ընկել: Եթե համեմատում ենք 2008 թվականի հետ, ապա տարբերությունն ահռելի է: Ժողովուրդը նրանց չի ներում, որ խոստացված իշխանափոխությունն այդպես էլ չկարողացան անել ու հիմա էլ չի ընդունում այդ կարգախոսը, ծրագիրը»,-ասաց Պ. Մակեյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ