24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ամփոփվել են 8 մարզերից ստացված ներդրումային ծրագրերը

ՀՀ վարչապետի մարզային այցելությունների ընթացքում տրված հանձնարարականների կատարման արդյունքում ՀՀ մարզերի կողմից ներկայացվել են մոտ 140 ներդրումային ծրագրի հայտ, որոնք հավաքագրվել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում, հստակեցվել և կազմվել են այդ ծրագրերի անձնագրերը:

Ծրագրերը ներկայացվել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների ու գյուղատնտեսության նախարարությունների, ինչպես նաև ՀՀ Կենտրոնական բանկի քննարկմանը: Այնուհետև, ստանալով և ամփոփելով նշված գերատեսչությունների կողմից ներկայացված ծրագրերի վերաբերյալ կարծիքներն ու դիրքորոշումները, դրանք ներկայացվել են ՀՀ կառավարություն: 2017 թվականի մարտի 15-ի արդեն քննարկվել են ՀՀ Գեղարքունիքի, Վայոց ձորի, Շիրակի, Տավուշի, Արագածոտնի, Սյունիքի, Լոռու և Կոտայքի մարզերից ստացված 81 ներդրումային ծրագիր, որոնցից  հավանության են արժանացել շուրջ  50-ը, իսկ  20-ն էլ վերադարձվել են ներդրողներին` դրանք  հստակեցնելու, լրամշակելու և կրկին ներկայացնելու նպատակով: Մնացած առաջարկները մերժվել են՝ լառանկարային չլինելու պատճառով:

Հիշեցնենք, որ  կառավարության հարթակում դրական եզրակացություն ստացած առաջնահերթ ընտրված 11 ծրագիր հավակնում են օգտվել ՀՀ կառավարության կողմից առաջարկվող վարկային միջոցների մեխանիզմներից և այսօր տարբեր գերատեսչություններում կատարվում են  վարկային փաստաթղթերի և գրավադրվող գույքի ուսումնասիրության աշխատանքներ:

Միաժամանակ շարունակվում են ստացվել  ներդրումային ծրագրեր, որոնք սահմանված կարգով ուսումնասիրվում են:

 

                                                                                             Ցանկ

ՀՀ մարզերի կողմից ներկայացված և ՀՀ վարչապետի մոտ քննարկված և հավանության արժանացած ներդրումային ծրագրերի

 

       Մարզ     Համայնք                       Ծրագրի անվանումը

 

ՀՀ Արագածոտնի մարզ

 

Սաղմոսավան համայնք «Էկոմյունիթի» (ECOmmunity) էկո թաղամասի հիմնում
Տեղեր համայնք Տեղեր համայնքում քոթեջային հանգստյան գոտու հիմնում
Ուջան համայնք Չրանոցային տնտեսության հիմնում
Աշտարակ համայնք ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում մետաղի հղկումից և մշակումից պատրաստվող իրերի արտադրության հիմնում
Ոսկեվազ համայնք Ոսկեվազ» գինու  գործարանի ընդլայնում և զբոսաշրջության նոր ուղղությունների զարգացում
ՀՀ Շիրակի մարզ

 

Բանդիվան Բանդիվան կաթ. Սպանդանոցի ստեղծում և անասնամթերքի վերամշակման գործունեության կազմակերպում
Ձիթհանքով Կտավատի ձեթի   արտադրություն
Գյումրի «Բասեն հյուրանոցային համալիրի, առևտրի կենտրոնի կառուցում և հանրային սննդի կազմակերպում»

 

Գյումրի Գյումրիում գործող «Բեռլին հյուրերի տուն» ՍՊԸ-ի կողմից մատուցվող

զբոսաշրջային ծառայությունների ընդլայնում

Մաիսյան Գործող ձեռնարկության զարգացում «Հացատու» ՍՊԸ»
Գյումրի «Խելացի տուն համակարգի արտադրություն»

 

ՀՀ Գեղարքունիքի մարզ

 

Լճաշեն Կաթի մթերման և կաթնամթերքի արտադրության արտադրական հզորությունների ընդլայնում:                                           
Ակունք Վարդենիսի պանրի գործարան` տարածաշրջանի զարգացման լոկոմոտիվ: Նախատեսվում է Վարդենիսի նախկին գարեջրի գործարանը վերափոխել պանրի գործարանի:
Վարդենիս Շինշիլաբուծական տոհմային տնտեսություն
Ծովագյուղ Հնդկացորենի արտադրության և հնդկաձավարի իրացման համակողմանի ավելացման ծրագիր:          
Վահան Կաթնամթերքի արտադրության հիմնում:                               
Վարդենիկ Համայնքի զարգացման և առողջ ապրելակերպի   այլընտրանք (Կտավատի ձեթի արտադրություն)                                                
ՀՀՀ Տավուշի մարզ

 

Բերդավան Չրանոցային  տնտեսության  հիմնում Իջևանի տարածաշրջանում
Հաղթանակ Բուսական յուղերի /արևածաղկի ձեթի/  արտադրություն                                               
Գանձաքար «Գանձաքարֆարմ» դեղաբույսերի հավաքման, չորացման և իրացման  կոոպերատիվի հիմնում
Իջևան Տավուշի մարզում ժամանակակից տեխնոլոգիաներով բազմաբերք ելակի արտադրության զարգացման ծրագիր                                    
Նավուր «Մսի առք, սպանդանոցային մորթ, նախնական սառեցում և վաճառք»
Պտղավան Նոյեմբերյանի տարածաշրջանում պտղի տնկարանի հիմնում
Իջևան Ք. Իջևանում պահածոների էկոլոգիապես մաքուր պահածոների արտադրություն
Պտղավան, Հաղթանակ, Գոշ, Լճկաձոր ՀՀ Տավուշի մարզի Պտղավան, Հաղթանակ, Գոշ և Լճկաձոր համայնքներում չրանոցների հիմնադրում: Ծրագիրն իրականացվում է  Օքսֆամ Հայաստանի կողմից ստեղծված հայաստանյան ՕքսեՋեն հիմնադրամի կողմից
Սևքար ՀՀ Տավուշի մարզի Սևքարի պահածոների արտադրամասի զարգացում
Այրում ՀՀ Տավուշի մարզի Այրումի պահածոների արտադրամասի զարգացում:              
Կոթի Պահածոների արտադրամասի հիմնում Natural Koti product
Կողբ Նոր տեխնոլոգիաներով ջերմոցային տնտեսության  հիմնում
ՀՀ Վայոց ձորի մարզ

 

Վերնաշեն Այծի կաթի և մսի արտադրություն
Գողթանիկ Այծի կաթից պատրաստված պանիրների արտադրություն
Եղեգնաձոր Վայրեաճ կուլտուրաների, պտղատու այգիների և ջրովի վարելահողերի օրգանիկ սերտիֆիկացում, մշակույթուն և օրգանիկ պահածոների արտադրություն
մարզ Արևային ջերմատան կառուցում
Գոմք Տուրիստական հնարավորությունների ընդլայնման ներդրումային ծրագիր
ՀՀ Սյունիքի մարզ Խնձորեսկ

Շինուհայր

Ախթալյան

Անգեղակոթ

«ՀՀ Սյունիքի մարզում գյուղատնտեսական սարքավորումների վարձակալության և սպասարկման կենտրոնների ստեղծում» ներդրու­մային ծրագիր
Սիսիան և Շվանիձոր «ՀՀ Սյունիքի մարզում սառնա­րանային տնտեսությունների, ինչպես նաև տեխնիկական մշակաբույսերի միջհամայն­քային մթերման ու տեսակավորման կենտրոնների ստեղծում» ներդրու­մային ծրագիր
ՀՀ Լոռու մարզ Ալավերդի «Ալավերդու հացի գործարան» ԲԲԸ-ի զարգացման ծրագիր
Ամրակից  «Ֆերմերային տնտեսություն հիմնում» ներդրումային ծրագիր ներկայացում
Վանաձոր համայնք,  «Ռոզֆռուդ» արտադ­րամասի ընդլայնում» ներդրումային ծրագիր
ՀՀ Կոտայքի մարզ Հրազդան Ջերմոցային տնտեսություն «Գրին Ֆարմեր»
Բջնի Բիոմասսայից վառելանյութի (պելետի) և համապատասխան վառարանների արտադրություն
  Երկաթբետոնե կոնստրուկցիաներ Երկաթբետոնե կոնստրուկցիաներ
Քանաքեռավան Հագուստի արտադրություն / MACSON ընկերություն 

 

Բյուրեղավան Կաշվի և կաշվե իրերի արտադրություն

 

Հրազդան 1ՄՎտ հզորությամբ արևային կայանի կառուցում

 

Արզական Հանգստի գոտու ընդլայնում

 

       

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ