19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Վտանգը մեծացել է․ գյուղատնտեսության նախարարությունը զգուշացնում է

Գյուղատնտեսական նախապատրաստական աշխատանքներին զուգահեռ հանրապետության անտառային և հարակից տարածքներում մեծացել է հրդեհների առաջացման և տարածման վտանգը, ինչի  մասին են վկայում նաև անտառային հրդեհների դեպքերը:

Համայնքի սեփականություն հանդիսացող ցանքատարածքները բուսական մնացորդներից մաքրելու նպատակով  բնակչության կողմից կատարվում են հրկիզումներ, որոնք հաճախ տարածվում են անտառային տարածքներ` մեծ վնաս պատճառելով բնությանը և շրջակա միջավայրին:

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հիշեցնում է, որ «Մթնոլորտային օդի պահպանության մասին»  օրենքի համաձայն` արգելվում է այրել խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը  գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքներում:

Հրդեհավտանգ ժամանակաշրջանում գյուղատնտեսական նշանակության հողերում հրդեհների կանխարգելման նպատակով, արգելվում է`

1/ Կրակ վառել

2/ Վառվող լուցկի կամ ծխախոտի մնացորդ գցել

3/ Յուղերով, բենզինով  և դյուրավառ այլ հեղուկներով ներծծված լաթեր թողնել

Հրդեհավտանգ ժամանակաշրջանում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս հրդեհաշիջմաննպատակով պատրաստ վիճակում պետք է ունենալ հակահրդեհային սարքավորումներ ու սկզբնական հրդեհաշիջման միջոցներ (կրակմարիչներ, ջրով լի տարաներ, բահեր և այլն):

Գյուղատնտեսական հողերում ծագած հրդեհների դեպքում, որոնք կարող են ներթափանցել անտառային տարածք, հողօգտագործողները պետք է անմիջապես ահազանգեն ՀՀ ԱԻՆ տեղական ստորաբաժանումներին, ինչպես նաև սեփական ուժերով միջոցներ ձեռնարկեն հրդեհի մարման համար` մինչև համապատասխան օգնության ժամանելը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ