25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Պատանին սեռական բնույթի գործողություններ է կատարել մանկահասակ տղայի նկատմամբ

ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով այսօր ձերբակալվել է 16-ամյա պատանի՝ մանկահասակ երեխայի նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով։

2017 թվականի մարտի 12-ին Շիրակի մարզի բնակչից գրավոր հաղորդում է ստացվել, որ մանկահասակ որդու նկատմամբ կատարվել են սեռական բնույթի բռնի գործողություններ։

Շիրակի մարզային քննչական վարչությունում անմիջապես ձեռնարկվել են անհետաձգելի գործողություններ՝ հաղորդման մեջ մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։ Նախնական տվյալներով՝ 2000 թվականի դեկտեմբերին ծնված պատանին  2016 թվականի նոյեմբեր ամսից մինչև 2017 թվականի մարտի 09-ն ընկած ժամանակահատվածում պարբերաբար սեռական բնույթի բռնի գործողություններ է կատարել 2010 թվականի ծնված տղա երեխայի նկատմամբ։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Կասկածյալը ձերբակալվել է։

Հաշվի առնելով քրեական գործի առանձնահատկությունները՝ տուժած երեխայի տարիքը, կատարված հանցագործության բնույթը, այլ մանրամասներ քրեական գործով հրապարակման ենթակա չեն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ։

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ