25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Վանաձորում էլ են սպասում տրանսպորտի թանկացմանը

Վանաձոր քաղաքում հասարակական տրանսպորտը դեռ չի թանկացել: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Վանաձորի քաղաքապետի օգնական Էդիկ Հովսեփյանը: Հարցին, թե նախատեսվում է, որ կթանկանա, պատասխանեց. 

”Չի կարելի այդպես ասել, որ նախատեսվում է: Ինչպես Երևանում, այնպես էլ Վանաձորում նախ պետք է հաշվարկներ կատարվեն և քննակումներ կազմակերպեն”: Իսկ երբ պարզ կլինի հարցին, մարզպետարանի ներկայացուցիչը դժվարացավ պատասխանել: 

Թեեւ արդեն “Ֆեյսբուք” սոցիալական ցանցում խումբ է ստեղծվել` ”Ընդդեմ Վանաձորի տրանսպորտի թանկացման”: 

”Վանաձորցի տնտեսվարողները ևս ցանկանում են բարձրացնել ուղեվարձը և դիմել են քաղաքապետարան` առաջարկելով, որ երթուղային տոմսի արժեքը դառնա 150 դրամ: Մենք գտնում ենք, որ սոցիալական նման պայմաններում այդ թանկացումը կլինի ոչ արդարացված: 
Հայտարարում ենք, որ դեմ ենք տրանսպորտի թանկացմանը Վանաձորում և պայքարելու ենք դրա դեմ.
Կոչ ենք անում բոլոր Վանաձորցիներին միանալ այդ պայքարին”,-գրված է խմբում հայտարարության մեջ: Արդեն այսօր ակտիվիստները պատրաստվում են հավաքվել Վանաձորի քաղաքապետարանի դիմաց ու բողոքել:

Հիշեցնենք, հուլիսի 20-ից Երևանում թանկացել է հասարակական տրանսպորտը` դառնալով 150 դրամ նախկին 100 դրամի փոխարեն: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ