23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

«Նրանք ստանում են անսահման աշխատավարձ, ունեն ահավոր ճոխ տներ». դարձյալ գազի գինը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը «Հայաստանի հանրային հեռուստատեսության» և «Արմենիա» հեռուստաընկերության խնդրանքով մեկնաբանել է գազի ավելի էժան սակագին ունենալու հնարավորության վերաբերյալ  քաղաքական որոշ գործիչների հայտարարությունները՝ պնդելով, որ «Հայաստանի համար գազի ավելի էժան սակագին սահմանել հնարավոր չէ» :

Անդրադառնալով վերոնշյալ հարցին՝ տնտեսագետ Վարդան Բոստանջյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց. «Նրանք ստանում են անսահման աշխատավարձ՝ օրինական և ոչ օրինական, ունեն ահավոր ճոխ տներ ու տերիտորիաներ. ահա այս դեպքում, իհարկե, այդ  գինը օպտիմալ է: Ո՞ւմ համար է օպտիմալ, իրե՛նց համար է օպտիմալ: Թադևոսյանը լավ կանի՝ ընդհանրապես լռի, ձեն չհանի:

Մարդիկ կան, որ այս ամենից լավ հասկանում են. կան մասնագետներ, ուղեղներ. չպիտի կարծեն՝ ժողովուրդը հիմար է, իրենք էլ էդ հիմարներին սիրուն ձևով խաբեցին: 150  դոլարով 1000 խորանարդ մետր գազը գալիս, հասնում է սահմանին, ժողովրդին հասնելով՝ գազի սակագինը երկու անգամից ավել բարձրանում է. և դա «օպտիմալ» գին է: Դա ոչ մի հիմնավորում չունի: Լավ կլինի՝ լռեն,  ոչ թե ուզենան մոտիվացիաներ ու հիմնավորումներ գտնել», – նշեց Բոստանջյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ