25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Պայքարը շարունակվում է

Արդեն երրորդ օրն է, որ Երևանում թանկացել է հասարակական տրանսպորտը: Սակայն արի ու տես, որ շատերը հրաժարվում են վճարել նոր սակագինը` 150 դրամը, և դրա փոխարեն վճարում են նախկինում սահմանված 100 դրամը: Մի խումբ մարդիկ միացել են Ֆեյսբուքյան ”150 դրամ չենք վճարելու” ակցիային: Ի դեպ, դրան է միացել նաև կատակերգու, դերասան Հայկ Մարությանը:

Ֆեյսբուքյան օգտատերերը շարունակում են գրառումներ անել` այս ակցիային մասնակցելու կոչեր անելով: Օրինակ Գրիգոր Կյոկչյանը գրել է.

”Վաղվանից բոլոր նրանք ովքեր օգտվում են տաքսիներից թող իրենց հետ ճանապարհին վերցնեն անծանոթ մարդկանց ու անվճար տեղափոխեն… Ես հաստատ անելու եմ”:

Այսօր ականատես եղանք մի երևույթի, որ, հետևելով շոուբիզնեսի մեր հարգարժան ներկայացուցիչների օրինակին, մեր համաքաղաքացիները իրենց մեքենաներով մարդկանց անվճար տեղափոխում են կանգառներից: Նման բան մեկ էլ եղել էր 1988 թվականին, երբ բոլորս հավասար էինք, մի բռունցք էինք, որ հայը հային եղբայր էր:

Ցավոք, այդ կարգի համախմբում մեզանում լինում է միայն ազգային գերխնդիրնեի պարագայում, իսկ այս ավելի քան 20 տարվա մեջ տեսանք, թե ինչպես շերտավորվեց մեր հասարակությունը, բաժան-բաժան եղավ տարբեր շերտերի ու խավերի, ինչպես առաջացան գնալով ավելի հարստացող հարուստների դասը և ինչպես՝ օր օրի ավելի աղքատացող աղքատներինը:

Բայց այսօր հարուստները պատրաստ են իրենց ժամանակը տրամադրել ու իրենց մեքենաները ծառայեցնել հասարակ ժողովրդին: Եթե անգամ այս ուղևորափոխադրման թանկացման դեմ բողոքի ակցիան ինչ որ կերպ մարի, թեպետ ամեն ինչ պետք է անել, որ շարունակական լինի, հավատացնում եմ՝ սա իր դրական արդյունքն արդեն տվել է:

Մենք նորից փորձում ենք դառնալ հավասար, բարեկամ ու եղբայր, անկախ սոցիալական վիճակից ու զբաղեցրած դիրքից: Եվ որքան այս ակցիան շատ շարունակվի, այնքան քաղացիական հասարակության կայացման այս դարակազմիկ փուլին ավելի շատ մարդ կմասնակցի: Մենք կանգնած ենք մի նոր ու պատմական քայլի նախաշեմին, և յուրաքանչյուրս մեր ուժերի ներածի չափով պետք է մասնակից լինենք դրան:

Ամենամեծ խնդրանքս նա է, որ միահամուռ ուժերով կարողանանք փայփայել նոր հարաբերությունների այս ծիլերը, իսկ շարունակությունը կգա ինքնըստինքյան: 
Ապրեք, բոլորդ ապրեք !”,-գրել է Արամ Անտինյանը:

Անիկ Հակոբյանն էլ գրել է.

”Օրվա մեջ 2 անգամ օգտվեցի երթուղայինից, 2 անգամն էլ 100 դրամ վճարեցի իջա, առաջին վարորդը ձայն չհանեց, 2-ը բողոքեց, թե երեկ պլանը չեն հասցրել, երթուղային նստողները քչացել են….և այլն, և այլն, բայց դե ես էլ լուռ չմնացաի 🙂 Բայց ուզում եմ մի 2 խոսք ասել սուս ու փուս 150 դրամ վճարողներին: Հարգելիներս, եթե ձեզ թվում է, թե մենք մեզ կոտորում ենք, որովհետև այդ 50 դրամը չունենք, չարաչար սխալվում եք:

Պայքարողներից շատերը անգամ երթուղայինից չեն օգտվում, բայց այս 2 օրը նստում են, որ միանան պայքարին, օգնեն ձեզ պաշտպանել սեփական իրավունքներն ու ինքնասիրությունը: Կան մարդիկ, ովքեր կարող են իրենց թույլ տալ բոլորիդ տեղ ստանալ ու իջնել: Բայց այսօր նրանք կռիվ են տալիս, ընդվզում են, որ ձեզ ու մեզ հիմարի տեղ չդնեն, որ մեր երկրում քաղաքացին հարգված ու իրավատեր լինի, ունենա կարծիք ու դրա հետ հաշվի նստեն:

Մի մտածեք, թե դուք 150 դրամ վճարելով աղա եք երևում, իսկ պայքարողները մուրացկաններ են, ովքեր 50 դրամի համար կռվի մեջ են մտնում վարորդների հետ:Նրանք հաճախ ամենից քիչը ունեն այդ 50 դրամի կարիքը”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ