25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

80 տոկոսը իմիտացիա է անում ամրագոտի կապելու. պատգամավորի թեկնածու

«Ծառուկյան» դաշինքից թիվ 2 ընտրական տարածքում առաջադրված թեկնածու Զոհրաբ Զոհրաբյանի համոզմամբ` արագաչափեր պետք է լինեն միայն մայրուղիներում, փողոցներում չպետք է լինեն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա` ներկայացնելով իր նախընտրական ծրագիրը:

«80 տոկոսը իմիտացիա է անում ամրագոտի կապելու: Դա սխալ է, հենց  դա է ստեղծում վթարային իրավիճակներ, որովհետեւ հենց տեսնում են ոստիկանի մեքենան, միանգամից խառնվում են իրար»,-հավելեց նա:

Ինչ վերաբերում է քարոզարշավի ընթացքում Գագիկ Ծառուկյանի կողմից ընտրողներին խոստումներ տալուն, ինչը ԿԸՀ-ի կողմից որպես ընտրակաշառք էր դիտարկվել, ապա նա ասաց. «Գ. Ծառուկյանը միշտ օգնել է:  Դա ընտրություններից առաջ էլ է արվել, ընտրություններից հետո էլ է արվելու: Իմ անձնական քարոզարշավի ժամանակ մարդիկ մոտենում են տարբեր սոցիալական հարցերով, մեկը աչքի վիրահատության կարիք ունի, մեկը՝ դեղի, բայց մենք փորձում ենք նրանց հասկացնել, որ կա առողջապահության ոլորտ, ուղղություն ենք ցույց տալիս մարդուն: Եթե մարդն ունի աղբահանության խնդիր, ասում ենք՝ դիմեք Սանիտեքին:  Ճանապարհներն ենք ցույց տալիս, բայց մարդիկ մեղավոր չեն, որ տարրական սահմանադրությունը չգիտեն»:

Նա նաև հավելեց, որ միաշանակ դեմ է ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելուն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ