23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

“Արա Աղաս, բա դու խիղճ ունե՞ ս … “

Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, կիրակի՝ հուլիսի 21-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Սիսիանում մասնակցել է Երկրապահ կամավորականների միության Սիսիանի կառույցի ղեկավար, Սիսիանի մաքսակետի տնօրեն Աշոտ Մինասյանի որդու բանակի քեֆի արարողությանը:

Միջոցառումը տեղի է ունեցել Աշոտ Միանսյանի “Կանթեղ” ռեստորանում: Ականատեսների պատմելով, ի տարբերություն վերջին շրջանի, Սուրիկ Խաչատրյանի տրամադրությունը բարձր է եղել:

Միջոցառմանը մասնակից պաշտոնյաները՝ Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանը, Սիսիանի ԲՀԿ-ական քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը, Սիսիանի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Արտյոմ Թադեւոսյանը եւ այլոք Խաչատրյանին դիմում էին “պարոն մարզպետ”-ով:

Հիշեցնենք, Սյունիքի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանին ներկայացնելու օրը՝ մարզպետարանում Խաչատրյանին նույնպես դիմել էին “պարոն մարզպետ”-ով: Խաչատրյանը  բարկացել էր եւ ասել, որ ինքը այլեւս մարզպետ չի:  

Սակայն երեկ նախկին մարզպետը չի փորձել ուղղել իրեն դիմողներին: Մեր աղբյուրների փոխանցմամբ, Խաչատրյանը հատկապես նեղսրտվել է Սիսիանի քաղաքապետից, ով հարցազրույցներից մեկում ասել էր, որ վերջին քսան տարում Սիսիանում ոչ մի աշխատանք չի արվել:

“Արա Աղաս,  բա դու խիղճ ունե՞ ս, ձեռքդ դիր սրտիդ ու ասա՝ 10 տարի մարզպետ եմ եղել, սկի մի բան չեմ արե՞լ Սիսիանի համար”,-հարցրել է Խաչատրյանը Աղասի Հակոբջանյանին:

“Պարոն մարզպետ, ես այդպես չեմ ասել, լրագրողներն են աղավաղել, ոնց կարող էի ձեր արածը կորցնել”,-արդարացել է ԲՀԿ-ական քաղաքապետը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ