19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ձեր երեխաների ապագան մի վաճառեք. Սեյրան Օհանյանը շարունակում է խոստանալ

«Ես լավ եմ աշխատել, լավ եմ ծառայել իմ բանակին, ոչ ոք չի կարող ասել, որ վատ եմ պաշտոնավարել»,-«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը գլխավորող, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը Եղեգնաձորի  ընտրողներին ևս վստահեցնում է, որ ինքը հավատարիմ է սկզբունքներին:

Օհանյանը  ընդգծում է՝ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան»  դաշինքի ղեկավարներին պաշտոն պետք չէ, նրանք ցանկանում են երկրում փոխել իրավիճակը եւ 365 օր ամեն օր ժողովուրդը նկատելու է բարեփոխումները:

Սեյրան Օհանյանը նշել է , որ զարգանալու փոխարեն, Հայաստանը «մեկ քայլ առաջ երկու քայլ հետ» սկզբունքով է շարժվում:

Նախկին նախարարը համոզված է, որ ընտրություններիր միջոցով հնարավոր է փոխել իշխանությունները. «Քվեները հիմա վաճառում են, եւ մենք հորդորում ենք՝ ձեր երեխաների ապագան մի վաճառեք: Մենք ոչ թե միայն խոսք ենք տալիս ինչպես լինում է հիմնականում՝ 5 տարին մեկ, այլ մենք ձեր աչքերին նայելով ժամանակ առ ժամանակ ասելու ենք, թե ինչ ենք արել եւ անում»:

Սեյրան Օհանյանը խոստացել է , որ իրենց հաղթելու դեպքում բանակի պայմանագրային ծառայողների աշխատավարձերը 140 հազարից բարձրացնելու են 240 հազարի. «Սպաներինը բարձրանում է 480 հազար դրամ: Պահեստազորի սպաների բնակարանային պայմանները արագ լուծվելու են: Եվ հաշմանդամների, եւ նրանց ընտանիքների խնդիրները լուծվելու են՝ իսկ այս ամենի համար անհրաժեշտ է 18 մլն դրամ: Խոստանում եմ բոլոր այս հարցերը լուծել»,- ընդգծել է Սեյրան Օհանյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ