19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Բժիշկներն ասացին` մի քանի օրից վիժելու եմ». Լուիզան կարողացավ փրկել փոքրիկին /ֆոտո/

28-ամյա Լուիզա Ադամսի հղիությունը հանգիստ էր ընթանում։ Նրա հղիությունը չափազանց սպասված էր, կինն ու նրա ամուսինը՝ Ժակը, անհամբեր սպասում էին փոքրիկի լույս աշխարհ գալուն։ Սակայն հղիության 22-րդ շաբաթում անսպասելի բան տեղի ունեցավ՝ Լուիզայի ջրերը գնացին, եւ երեխայի կյանքը վտանգված էր։ Բժիշկներն ասում էին, որ երեխան փրկվելու հարյուրից ընդամենը 5 տոկոս շանս ունի։ Բայց Լուիզան մտադիր էր անել ամեն ինչ՝ որդու կյանքը փրկելու համար։

«Բժիշկներն ասացին, որ 95 տոկոս հավանականությամբ ես կկորցնեմ երեխայիս, եւ իրենք ոչինչ անել չեն կարող։ Ես մնացի հիվանդանոցում, սպասում էի վիժմանը, բժիշկներն ասում էին, որ մի քանի օրից վիժելու եմ»,- պատմում է Լուիզան։

Բայց նստել ու փոքրիկի կորստին սպասել նա չէր կարող։ Լուիզան զգում էր, թե ինչպես է փոքրիկ Ջոզեֆը շարժվում իր որովայնում։ Կինը սկսեց տեղեկություններ հավաքել, թե ինչպես կարելի է վերականգնել հարապտղային ջրերը։

Եւ նա պարզեց, որ որոշ երկրներում կանանց ներարկումներ են միացնում, որպեսզի ջրային բալանսը պահեն։ Սակայն բրիտանացի բժիշկները չէին հավատում այս մեթոդին։ Այդ ժամանակ Լուիզան որոշեց, որ պետք է օրական 3 լիտր ջուր խմի, որպեսզի փրկի իրավիճակը։

«Որքան շատ է խմում մայրը, այնքան շատ է խմում եւ միզում փոքրիկը։ Եւ հղիության երկրորդ եռամսյակում հենց երեխայի մեզն է ապահովում հարպտղային ջուրը։ այնպես որ շատ ջուր խմելը տրամաբանական էր»,- պատմում է Լուիզան։

Կինն այդպես էլ արեց, եւ երբ մեկ շաբաթից այդպես էլ վիժում տեղի չունեցավ, բժիշկները նրան տուն թողեցին։ Հաջորդ 13 օրերին Լուիզան արտաքին աշխարհի հետ կապերը կտրեց, պառկել էր անկողնում եւ խմում էր, անընդհատ ջուր էր խմում․․․

Նա համացանցում կարդաց, որ մասուրի հյութն ու սխտորը վարակների տարածումը կանխում են, իսկ վարակներ հաճախ են հանդիպումը, երբ հղիության ընթացքում ջրերը շուտ են գնում։ Եւ նա սկսեց սրանք անընդհատ օգտագործել։ Եւ երբ նա հղիության 24-րո շաբաթում էր, արդեն կարելի էր հակաբիոտիկներ օգտագործել՝ վարակը կանխելու համար։

«Բժիշկները գիտեին, թե ինչերի եմ դիմում, բայց միեւնույն է՝ հույս չէին տալիս, ասում էին, որ այդ մեթոդը վստահելի չէ։ Բայց ես այլեւս կորցնելու բան չունեի»,- ասում է Լուիզան։

Նրա որդին ծնվեց ժամկետում, 2,5 կգ քաշով։ Երեխան բացարձակ առողջ էր։ Այսօր էլ փոքրիկն իրեն հիանալի է զգում։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ