23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Ո՞րն է ընտրակաշառքը /տեսանյութ/

«Հայաստանի նորագույն պատմության ընթացքում  սա առաջին ընտրություններն են, հարաբերական առումով, որտեղ գաղափարները պարտություն են կրել և իրենց տեղը զիջել են, այնպիսի հասարակական հարաբերությունների, որին այժմ մենք ականատես ենք լինում»,-այսօր՝ մարտի 14-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց իրավաբան Նորայր Նորիկյանը:

Մանրամասնելով ասելիքը իրավաբանը նկատեց , որ այս ընտրությունների ելքը որոշելու են տարածքային ցուցակներով ընդգրկված անձինք, որոնցից շատերը ունեն կասկածելի հեղինակություն և ֆինանսական ռեսուրսներ, որոնց շնորհիվ է փորձելու են ազդել ընտրությունների վերջնական ելքի վրա:

Իրավաբանը փաստում է, որ գոյություն չունի քաղաքական օրակարգ և Հայաստանի քաղաքական ապագայի վերաբերյալ բանավեճ չի ծավալվում: Ստեղծված իրավիճակի հետևանքն էլ դառնում է՝ ընտրակաշառքը:

«Ընտրակաշառք երևույթը, թե քրեական օրենսգրքով և թե նոր  ընտրական օրենսգրքով պատժելի է: Սահմանվել են իրավակարգավորումներ, որոնք հստակորեն արձանագրում են, թե որոնք են ընտրակաշառքները և ովքեր կարող են պատասխանատվության ենթարկվել ընտրակաշառք տալու կամ խոստանալու համար: Նոր ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածով ամրագրվել է հետևյալ իրավակարգավորումը, որ թեկնածուին կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների կողմից քարոզարշավի ընթացքում և ընտրությունների օրը որևէ ձևով, սննդամթերք, գույք, դրամ արժեթուղթ տալը կամ ծառայություն խոստանալը համարվում է ընտրակաշառք»,-պարզաբանեց իրավաբանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ