19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Թուրքիայից հակադրոնային համակարգ է արտահանվում Ադրբեջան /տեսանյութ/

Թուրքական ռազմական արտադրության Harp Arge ընկերությունը հակադրոնային համակարգ (Drone Savar) է արտահանել Ադրբեջանին: Ընդ որում՝ սա այդ ընկերության  առաջին արտասահմանյան արտահանումն է եղել: Այս մասին մարտի 13-ին հայտնում է թուրքական ընկերության կայքում:  Ներկայում այդ հակադրոնային համակարգը օգտագործվում է Թուրքիայի ոստիկանության և զինված ուժերի կողմից «հակահաբեկչական պայքարի համար»:

Ըստ աղբյուրի՝ թուրքական ընկերությունը հակադրոնային համակարգը արտադրում է սեփական «հումքովե: Մինչև վաճառքը հակադրոնային համակարգը ստուգումներ է անցել Ադրբեջանում:

Արտադրող ընկերության տվյալներով՝ հակադրոնային համակարգը կտրում է կապը անօդաչու թռչող սարքի և նրա կառավարման համակարգի միջև, ինչի հետևանքով սարքն իջնում է:

Համակարգի վրա տեղադրված է նաև 22մմ Պիկատինիի ձող, որի միջոցով նրան հնարավոր է կցել նաև հեռադիտակ: Հայտնում է Ռազմինֆո-ն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ