24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Ընտրատեղամասում ևս հաշմանդամություն ունեցող մարդը բախվում է բազմաթիվ խնդիրների»

«Ես առաջադրվել եմ թիվ 1 ընտրատարածքում: Հաշմանդամություն ունեցողների հետ կապված՝ ասեմ՝ դժվարություններն իսկապես շատ են: Քարոզարշավի շրջանակում ես սայլակով փորձում էի թիմակիցներիս հետ շրջել, բայց շատ դժվար էր, տեղաշարժման հետ կապված՝ խնդիրներ կային: Եթե թիմակիցերս չօգնեին, ես մեծ խնդիրներ կունենայի տեղաշարժման հետ կապված», – այսօր  «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը  նշեց   «ԵԼՔ» դաշինքի պատգամավորության թեկնածու Զառա Բաթոյանը:
 

Վերջինս շեշտեց՝  ընտրատեղամասում ևս հաշմանդամություն ունեցող մարդը բախվում է բազմաթիվ խնդիրների, ինչը նշանակում է՝ խտրական վերաբերմունք կա հաշմանդամություն ունեցող անձի նկատմամբ:

«Չկա քաղաքական որևէ ուժի  մի նախընտրական  հոլովակ,  որը  ունի նաև ժեստերի լեզու», – նշեց բանախոսը:

Վերջինս ընդգծեց՝ օրենքով սահմանված է, որ ընտրատեամաերում հնարավորութան  դեպքում  պետք է լինի խոշորացույց, որից կկարողանան օգտվել  տեսողական խնդիրներ ունեցողները, բայց քանի որ դա օրենքը չի պարտադրում, ասվում է՝ «հնարավորության դեպքում», ուստի շատերը անտեսում են դա:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ