24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Վարդուհու ինքնասպանության մեջ մեղավոր է թե Լեւոն Տեր-Պետրոսյանը, թե նրա եղբորորդին եւ թե եղբորորդու կինը». Իրավունք

Թերթի նախորդ համարում «Լեւոն Տեր-Պետրոսյանի եղբորորդին կապ ունի 41-ամյա կնոջը ինքնասպանության հասցնելու հետ» վերտառությամբ հրապարակման մեջ անդրադարձել էին մարտի 7-ին Երեւանում կիսակառույց շենքի 4-րդ հարկից նետվելով ինքնասպան եդած 41-ամյա Վադուհի Սարոյանին։ Նա ինքնասպանությունից շաբաթներ առաջ հայտարարէլ էր, որ ունեզրկվել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եղբորորդու՝ Տիգրան Տեր-Պետրոսյանի եւ Երեւանի բնակիչ՝ Տիգրան Տեր-Մարգարյանի (ով Վարդուհու քրոջ ամուսինն է եւ Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու է) պատճառով։ Եվ Վարդահու փաստաբանն էլ թերթի հետ զրույցում չէր բացառել, որ դա կարող է կնոջն ինքնասպանության հասցնելու պատճառը լինել։

Տիգրան Տեր-Պետրոսյանին գտնել մեզ չհաջողվեց, քանի որ վերջինս, ինչպես տեղեկացանք, հետախուզման մեջ է։ Իսկ Վարդուհու քրոջ ամուսնու՝ Տիգրան Տեր-Մարգարյանի հետ կապ հաստատել հաջողվեց։ Մեզ հետ զրույցում, նա թեեւ նախ հրաժարվեց որեւէ մեկնաբանություն տալ, բայցեւայնպես՝ խոսեց։ Տիգրանը Վարդուհու հետ կատարվածի մեջ իրեն մեղավոր զգում է, բայց միայն
հետեւյալ դրվագով.

– Վարդուհու հետ կատարվածի մեջ ես ինձ մեղավոր զգում եմ, մեղավոր եմ ինձ զգում նաեւ ընտանիքիս առաջ։ Բայց զուտ նրա համար, որ ես վստահեցի մի մարդու, որին ընկեր էի համարում։ Ով ընդամենը մեկ-երկու ամիս հետո, եթե չլիներ իր «քցելն» ու փախուստը, պետք Է դառնար իմ երեխաների կնքահայրը։ Ես մեղավոր եմ զգում Վարդուհու առաջ այնքանով, որ ես ինքս եմ Վարդուհու հետ ծանոթւսցրել Տիգրան Տեր-Պետրոսյանին նրան ներկայացնելով, որպես լավ մարդ, լավ ընտանիքի որդի, բայց այդ ամենը ֆարս դուրս եկւսվ։ Այս ամենի մեջ մեղավոր Է թե Լեւոն Տեր–Պետրոսյանը, թե նրա եղբորորդին եւ թե եդբորորդու կինը։ Քննությունն ընթւսնում է, եւ վաղ թե ուշ կպարզվի՝ ով Է եղել մեղավորը։ Համենայնդեպս, եթե ես մեղավոր լինեի, այսօր չէի լինի Երեւանում, այլ կլինեի փախած, ինչպես Տիգրան Տեր-Պետրոսյանը։ ՉԷի մասնակցի քարոզարշավին եւ պարզ ճակատով չէի նայի ժողովրդի աչքերին։

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ