25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Որտեղի՞ց այդ ցանկությունը ուրիշների մեջ նկատել միայն վատը

ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԵՆ

ՄԻ ԴԱՏԵՔ․․․

Որտեղի՞ց է ցանկությունը ուրիշների մեջ նկատել միայն վատը:

Կան շատ մարդիկ, որոնք ուրիշներին դատելով, իրենց երեւակայության մեջ պատրաստ են քանդել և փլուզել ամեն ինչ ու նվաստացնել բոլորին, նրանք հիվանդագին են արձագանքում ուրիշների թերություններին և վերջ ի վերջո սեփական մտքի հակամարտությունների արդյունքում գալիս են ներքին հոգեկան սպառման:

Մերձավորին դատելու երեւույթը խլում է մեզնից ներքին խաղաղությունը, բերում է նյարդայնացման, զրկում է քնից:

Որտեղի՞ց է առաջանում այդ ցանկությունը ուրիշների մեջ նկատել միայն վատ կողմերը: Դատելու պատճառը թաքնված է մեր եսասիրության մեջ: Եթե մենք մեզ ավելի ենք սիրում, քան ուրիշներին, մերձավորի մեջ կտեսնենք միայն թերություններ, իսկ մեր մեջ միայն դրական կողմեր ու արժանիքներ, որպեսզի ցույց տանք, որ ուրիշներից ավելի լավն ենք:

Ի՞նչ միջոցներով կարելի է հաղթահարել այդ վատ սովորությունը:

Առաջին միջոցը՝ «Մի՚ դատեք, որպեսզի չդատվեք» (Մատթ.7։1): Սուրբ հայրերից մեկը դա այդպես է բացատրում. Տիրոջ դատավճիռը այս մեղքի համար խիստ է և վճռական: Ով դատում է ուրիշներին, նրա համար արդարացում չի լինի: Ի՞նչ անենք: Ինչպե՞ս ազատվենք այս վտանգից: Շատ ազդեցիկ միջոց կա դատելու սովորության դեմ՝ սեփական անձը դատապարտված համարել: Ով զգում է իրեն դատապարտված, երբեք չի դատի ուրիշին, այլ միայն կասի. «Տե՛ր, ողորմիր, Տե՛ր, ներիր ինձ իմ հանցանքները»:

Հարանց վարքում կա մի պատմություն, թե ինչպես վանական եղբայրները հավաքվում են դատելու մի եղբոր արարքը և կանչում են աբբա Մովսեսին: Մովսեսը մի պարկ ավազ է լցնում, շալակում է և գնում մեղանչած եղբորը դատելու: Վանական եղբայրները հանդիպելով վանահորը հարցնում են. «Այդ ի՞նչ բեռ ես շալակել»: «Դա իմ մեղքերն են, – պատասխանում է աբբան, – որոնք ես չեմ տեսնում, բայց հիմա գնում եմ դատելու ուրիշին իր գործած մեղքերի համար, որոնք ինձ նկատելի են»: Եղբայրները, խրատվելով վանահոր պատասխանից, հրաժարվում են դատել իրենց եղբորը:

Իրապես, եթե մենք ճանաչում ենք մեր սեփական թերությունները,և մեր խիղճը հանգիստ չի տալիս մեզ, որ ինչ-որ տեղ սխալ վարվեցինք, ապա արդյո՞ք դրանից հետո ուշադրություն կդարձնենք մերձավորի սայթաքումների վրա: Արդյո՞ք կդատենք ուրիշին ինչ-որ բանի համար, իմանալով, որ մենք էլ բազմիցս վարվել են քրիստոնյային անվայել ձևով:
Իսկապես, որ ներելով ուրիշներին իրենց մեղանչումները եւ ոչ մի բանում չմեղադրելով մենք խաղաղություն ենք բերում մեր հոգուց ներս: Տերը Իր խոսքի համաձայն չի դատում նրան, ով ուրիշներին չդատեց:

Surb Mesrop Mashtoc եկեղեցու կայքից

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ