20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«5-6 հոգով թափան երեխուս վրա ու տարան…». ԱՀԱԶԱՆԳ

«5-6  հոգով թափան երեխուս վրա, գրաժդանսկի հագած ու տարան: Իմացանք, որ զինվորական ոստիկանությունից են: Ես կմեռնեմ,  իմ հիվանդ երեխեն չի դիմանա: Ով գիտի՝ հիմա ինչ կլինի: Ես ,ախր ,մայր եմ, տղես ոտքերը հազիվ էր շարժում»,-ասաց Henaran.am-ին ահազանգով դիմած  Շիրակի մարզի  Անիի տարածաշրջանի Սառնաղբյուր գյուղի բնակիչ Աիդա Մելիքյանը: 

Նշենք, որ Աիդա Մելիքյանը մեզ հետ զրույցում հայտնել էր, որ որդուն զորակոչել են հիվանդ վիճակում, երբ նա մի շարք սահմանափակումներով ազատված է եղել զինծառայությունից:

«Իմ տղայի ներվերի 70 տոկոսը չի գործում: Նա կյանքում սապոգ  չի հագել: Ես բազմիցս դիմել եմ Պաշտպանության նախարարին ու ոչ մի արձագանք չեմ ստացել: Դիմել եմ Մարդու իրավունքների պաշտպանին, որը հետևողականորեն արձագանքել է: Իմ տղան 4 սահմանափակմամբ վայեննի բիլետ են տվել ու տարան բանակ: Իմ երեխեն իր երդման արարողությանը չի մասնակցել՝ ոտքերը մինչև ծունկը ուռած էին: Տունս հենց հիմա գրավի տակ է, որովհետև տոկոսով փող եմ վերցրել, որ երեխուս հետևից հասնեմ»,-ասել էր Աիդա Մելիքյանը: 

Աիդա Մելիքյանը իրեն կորցրած բղավում էր.« Չեմ ուզում երեխուս կորցնեմ, բայց էլ հույս չունեմ, ուզում եմ իրեն տեսնեմ»:

Henaran.am-ը զրուցեց նաև  Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության լրատվական ծառայության աշխատակցի հետ, ով  հայտնեց, որ ժամկետային զինծառայող Ռաֆիկ Մելիքյանը ազատ արձակում է ստացել և տուն գնացել, բայց ժամկետի լրանալուց հետո զորամաս չի վերադարձել: Զորամասը հայտնել է այդ մասին, որ համար էլ նա տեղափոխվել է ռազմական ոստիկանություն, որտեղից էլ կտեղափոխվի զորամաս:

«Մայրը չափազանցնում է:  Ռաֆիկ Մելիքյանը գտնվում է զորանոցային պայմաններում և նա կապ է հաստատել ծնողների հետ: Կա նաև տեսակցության օր, որի մասին զինծառայողի ծնողներին կծանուցվի»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

 Հիշեցնենք, որ Փետրվարի 1-ին Henaran.am լրատվական կայքը արձագանքեով՝ Շիրակի մարզից՝ ժամկետային զինծառայող Ռաֆիկ Մելիքյանի ծնողներին՝  հրապարակել է հոդված «Սպան քացով խփել է որդուս դեմքին, ասեղով ծակծկել են ոտքերը». մայրը ահազանգում է » վերնագրով հոդվածն է հրապարակել: Հրապարակմանը արձագանքել են նաև ՀՀ զինվորական դատախազությունից:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ