25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Նախագահին դիմելուց հետո էնքան գնաց քաղաքապետարան եկավ՝ զզվեց … /վիդեո/

Ստեփանավանի բնակիչ, ՀՀ քաղաքացի, ազգությամբ գերմանացի,  երկրորդ կարգի հաշմանդամ  23-ամյա Լեոնիդ Ֆրիչը երկու շաբաթ առաջ մեկնել է Մոսկվա: Այս մասին Henaran.am-ին պատմեց նրա մայրը՝ տիկին Սիլվան, երբ փորձեցինք հետաքրքրվել, թե արդյոք Լեոնիդին աշխատանք տվել են:

Հիշեցնենք, նախագահական ընտրությունների քարոզարշավին՝ այս տարվա հւոնվարի 30-ին երիտասարդը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին դիմել էր աշխատանքի խնդրանքով: “Ես չեմ ուզում գնալ այստեղից, ես սիրում եմ Հայաստանը, օգնություն չեմ  խնդրում, այլ աշխատանք, որ կարողանամ ամուսնանալ”,-ասել էր երիտասարդը:

“Էնքան գնաց քաղաքապետարան եկավ՝ զզվեց: Ասում էին, մեզ ոչ մեկը բան չի ասել, բեմից ասվածը հիմք չի: Հետո ասացին՝ տեղյակ ենք, էսօր գնա, վաղը արի ու էդպես չդիմացավ: Ասաց մամ, դժվար ա լինելու, գնամ փող աշխատեմ ու հետ գամ”,-պատմեց տիկին Սիլվան: Մոր խոսքերով, ինքը չի ուզում տղան հետ գա, թեկուզ սոված թող մնա Մոսկվայում:

“Ասի բալաս, դու ազգային փոքրամասնություն ես, կասես, որ քեզ լավ չեն նայել, սա երկիր չի, բայց Լեոնիդս բարկացավ վրաս: “Ասաց` չեմ կարա, հո խայտառակ չեմ անելու Հայաստանը”՞,-հուզված պատմեց մայրը:

Հուլիսի 4-ին է գնացել, սակայն դեռ աշխատանք չի գտել: “Եթե ստեղ գործ տան, հետ կգա, բայց չեմ հավատում”,-ասաց տիկին Սիլվան եւ ներողություն խնդրելով` անջատեց հեռախոսը:

Ստեփանավանի քաղաքապետի տեղակալ Ռոստոմ Քոչարյանը Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց, որ ինքն անձամբ է մի քանի անգամ եղել Լեոնիդի տանը:

“Հանդիպել եմ, խոսել ենք, առաջարկել եմ արհեստագործական դպրոցում մի արհեստ սովորի, որ կարողանա նստած աշխատել: Բայց չգիտես ինչու մերժել է քաղաքապետարանի առաջարկը”,-ասաց տեղակալը:

Վերջինս խոստացավ հետաքրքրվել, թե որտեղ է Լեոնիդը, մեկ անգամ եւս խոսել նրա հետ: “Կփորձեմ նորից խոսել: Ասեմ նաեւ, որ քաղաքապետարանի աշխատակիցները համայնքային ծառայողներ են, մրցույթով են ընդունվում եւ այդ երիտասարդի կրթությունը չի համապատասխանում համայնքապետարանում աշխատելուն”,-զրույցը եզրափակեց Ռոստոմ Քոչարյանը:

Առաջարկում ենք դիտել տեսանյութը, որտեղ հաշմանդամ երիտասարդը դիմում է ՀՀ նախագահին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ