25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ԴԱՀԿ-ում խորհրդակցություն է եղել

Այսօր՝ մարտի 13-ին, ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հարկադիր կատարման ծառայության ղեկավար կազմի մասնակցությամբ:

Խորհրդակցության ընթացքում Ծառայության ղեկավարին զեկուցվել է 2017 թվականի հունվար-փետրվար ամիսներին հարուցված, ավարտված և կարճված կատարողական վարույթների վերաբերյալ, ինչպես նաև անդրադարձ է կատարվել բռնագանձումների ծավալին՝ համեմատականներ անցկացնելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ:

Աշխատանքային խորհրդկացության ընթացքում ամփոփվել է նաև ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքը:

Կառույցի ղեկավարն անդրադարձել է աշխատանքային կարգապահության նշանակալի մակարդակի ձեռքբերմանն ու ընդգծել, որ հետևողական, բարեխիղճ ու կարգապահ հարկադիր կատարողն անպայմանորեն համարժեք վերաբերմունքի ու խրախուսանքի է արժանանալու Ծառայության ղեկավարության կողմից:

 Աշխատանքային խորհրդակցության ընթացքում, ի թիվս այլ հարցերի, զեկուցվել է նաև Ծառայությունում 2017 թվականին ներդրված քաղաքացիական պաշտպանության համակարգի, այդ ուղղությամբ իրականացված մեծածավալ աշխատանքների մասին: 

Խորհրդակցության ավարտին ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանը Ծառայության Սյունիքի մարզային բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Սուրիկ Ծատրյանին արդարադատության գնդապետի կոչում շնորհելու կապակցությամբ շնորհավորել ու նորանոր հաջողություններ է մաղթել նրան հետագա աշխատանքային գործունեության մեջ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ