20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

11 մարդ թունավորվել է շմոլ գազից. ի վիճակի չեն եղել խոսել

Մարտի 12-ին, ժամը 00.10-ին հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 35-ամյա Մուշեղ Գ.-ն, 28-ամյա Գոհար Զ.-ն եւ 7-ամյա Մարի Զ.-ն, ովքեր թունավորումը ստացել են իրենց տանը գազի կաթսայից շմոլ գազի արտահոսքի հետեւանքով:

Ըստ բժշկի տեղեկանքի Մուշեղ Գ.-ն, Գոհար Զ.-ն եւ Մարի Զ.-ն ի վիճակի չեն եղել բացատրություններ տալու:

Կատարվում է հետաքննություն:

***

Մարտի 12-ին, ժամը 14.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Արագածի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը մեկնել է Ծաղկահովիտ գյուղի Անդրանիկի փողոցի թիվ 9/2 տուն, որտեղ «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ բուժօգնություն է ցույց տրվել 36-ամյա Ռուզաննա Տ.-ին, 11-ամյա Դավիթ Կ.-ին եւ 7-ամյա Նարե Կ.-ին:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ վերջիններս թունավորվել են նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, իրենց տանը լոգանք ընդունելու ժամանակ` շմոլ գազի արտահոսքից:

Կատարվում է հետաքննություն:

Մարտի 12-ին, ժամը 20.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ իրենց մոտ են ընդունվել 62-ամյա Լյուբա Ս.-ն, 20-ամյա Իլդա Հ.-ն, 37-ամյա Մարինե Ա.-ն, 15-ամյա Ռուզաննա Ս.-ն եւ 13-ամյա Սամվել Ս.-ն:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ վերջիններս թունավորվել են նույն օրը, ժամը 19.10-ի սահմաններում, խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչի ծխատարից արձակված շմոլ գազի հետեւանքով:

Նախապատրաստվում են նյութեր:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ