25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Վարդան Պետրոսյանը նախագահից ներում չի խնդրել. փաստաբանը մանրամասնում է

Դերասան Վարդան Պետրոսյանը 15 օր առաջ ազատ է արձակվել:

«Դատարանի որշմամբ է Վարդան Պետրոսյանը ազատ արձակվել:Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննել է նրա պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը եւ որոշել բավարարել այն»,-Henaran.am- ի թղթակցի հետ զրույցում նշեց  Վարդան Պետրոսյանի փաստաբան՝ Նիկոլայ Բաղդասարյանը:

Փաստաբանը ընդգծեց, որ տեղեկությունները, թե   Վարդան Պետրոսյանը նախագահի ներումով է ազատ արձակվել, իրականությանը չեն համապատասխանում:

«Նախ Վարդան Պետրոսյանը Հանրապետության նախագահից  ներում չի խնդրել: Եթե նա նման ցանկություն ունենար, ապա մեկ տարի առաջ կդիմեր: Վարդան Պետրոսյանը այժմ լիովին ազատ է և ինչ ցանկանա կորղ է անել: Նա անցել է օրենքով սահմանված բոլոր ատյանները, այսինքն`  սկզբում կալանավայրի վարչակազմի կողմից դրական որոշում է կայացվել, որից հետո այսպես կոչված «անկախ հանձնաժողովն» է դրական եզրակացություն տվել, այնուհետեւ դատարանն արդեն բավարարել է քրեակատարողական հիմնարկի միջնորդությունը, ընդ որում դատախազությունը ևս չի առարկել»,- հայտնեց  փաստաբանը հավելելով, որ Վարդան Պետրոսյանը վճռի կայացման պահից ազատության մեջ է:

Հիշեցնենք, որ երկու մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի համար մեղավոր ճանաչված դերասան Վարդան Պետրոսյանը 2015թ. սեպտեմբերի 2–ից պատիժը կրում է բաց ռեժիմով, ինչը ենթադրում է, որ առավոտյան ժամը 8-ից դուրս է գալիս ՔԿՀ–ից եւ մինչեւ 20:00–ն պետք է կրկին ներսում լինի: Այդ ընթացքում դերասանը երկրի ներսում ազատ տեղաշարժման իրավունք ունի, իսկ հանգստյան օրերին պետք է լինի կալանավայրում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2013թ. հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երեւան մայրուղու 32-րդ կմ-ում երկու ավտոմեքենա իրար էին բախվել: Պատահարի հետեւանքով 7 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, այդ թվում՝ դերասան Վարդան Պետրոսյանը: Ավելի ուշ 16–ամյա Էդգար եւ Էդուարդ Հակոբյան եղբայրները մահացել էին: Վարդան Պետրոսյանը դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման, որից երեք տարին պատիժը կկրի բաց ռեժիմով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ