28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

«Ներքին պարտքն աճել է 650 տոկոսով» /տեսանյութ/

Այսօր լրագրողների հետ  հանդիպմանը տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը նշեց՝ նախընտրական քարոզարշավի շրջանակում տնտնտեսությունը, այսպես ասած, երկրորդ պլան է մղվում:

«Տնտեսության համար կարևորագույն ցուցանիշներից մեկը ձեռնարկությունների շահույթն է, իսկ մենք մոտ երեսուն տոկոս անկում ունենք: Ներքին պարտքն աճել է 650  տոկոսով: Սա բացասական ցուցանիշ է», – ընդգծեց տնտեսագետը:

Բնապահպանական ու բնօգտագործման վճարները, ինչպես նաև ակցիզային վճարները աճել են: Սա վկայում է այն մասին, որ, այնուամենայնիվ,  մեր տնտեսության մեջ կան ոլորտներ, որտեղ աճ է գրանվցել: Ակցիզային  վճարների աճը, ըստ տնտեսագետի վկայում է այն մասին, որ ստվերային որոշ տնտեսություններ, այսպես ասած, ջրի երես են դուրս եկել:

Իսկ բանկային համակարգում միջազգային պահուստները սկսել են նվազել՝ ընդ որում վերջին երկու ամիսների ընթացքում:

ՀՀ ներմուծված ապրանքների  43 տոկոսը, ըստ տնտեսագետի, ներմուծվում է ՌԴ-ից: Վեջինս շեշտեց՝ ՀՀ-ի տնտեսությունը  կախված է ՌԴ-ից. և՛ ներմուծումը, և՛ արտահանումը սերտորեն կապված է ՌԴ տնտեսության հետ:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ