25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ազատեք բանակը վատ գեներալներից. ՊՆ-ում թեժ էր /տեսանյութ/

Օրերս «Ղարաբաղի պատերազմի վետերանների միություն» կազմակերպության ազատամարտիկները հանդիպեցին Պաշտպանության նախարար, ՀՀԿ ցուցակը գլխավորող թեկնածու Վիգեն Սարգսյանի հետ :

Վիգեն Սարգսյանը պատասխանեց ազատամարտիկներին հուզող հարցերին, որոշ դեպքերում լուծումներ առաջարկելով: Վիգեն Սարգսյանը ընդգծեց, որ ինքը չի պատրաստվում ընտրություններից առաջ անիրագործելի խոստումներ տալ:

Վովա անունով ազատամարտիկը բարձրացավ ամբիոն և նախարարին ասաց, որ կարևոր բան ունի ասելու: Նա սկզբում խոսեց հայերեն , ապա նշեց, որ պետք է ասելիքը բարձրաձային ռուսերեն լեզվով, քանի որ հայերեն լավ չի կարողանում խոսել:

«Ազատեք բանակը վատ գեներալներից, որոնք ուսադիր են կրում ու չեն գիտակցում դրա արժեքը»,-պահանջեց ազատամարտիկը:

Արդեն հայտնել ենք, որ հանդիպումը անցել է բավականին «թեժ»,  ֆորմալ շրջանակից դուրս եւ նախարարին բուռն ու անսպասելի հարցեր են ուղղվել:

Մանրամասները՝ տեսանյութում:

Մյուս հրապարակումներին ծանոթացեք հետևյալ հղումներով՝

Ազատամարտիկները Վիգեն Սարգսյանին «խեղդեցին» /տեսանյութ/
Թարմ արյան կարիք կա. ռուս ազատամարտիկը՝ Վիգեն Սարգսյանին
Իմ սգավոր մերը դրսում ա. անտուն մնացած փոխգնդապետը՝ Վիգեն Սարգսյանին /տեսանյութ/
«Էրեխես մնացել էր անատոմիկում, չէի կարում տուն տանեմ … » /տեսանյութ/

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ