25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ստամոքսի պայքար չէ. Արաբոյի Մանվելի կոչը

«Այն բաները, որ ասելու եմ այսօր շատերը ընդունակ չեն բարձրաձայնել , քանի որ այնպիսի իրավիճակ է հասունացել այսօր, որ հարազատները ուրանում են հարազատներին:Անգամ որդին է ուրանում հորը: այս ամենի մեղավորը իշխանություններն են, որոնց շնորհիվ վերացավ հարգանք բառը: Հեռուստատեսությամբ և ռադիոյով սխալ բաներ են հեռարձակվում:Այս պայքարը մեզ համար ստամոքսի պայքար չէ: Այս պայքարը ուրիշ պայքար է ու մարդ մնալուն է միտված»,-այսօր՝ մարտի 11-ին «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի քարոզարշավի ժամանակ՝ Էրեբունիում ասաց «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը:

Ազատամարտիկը նշեց, որ չի կարելի ցինիզմը հասցնել այն աստիճանի, որ տնտեսական աճի մասին խոսել, երբ ժողովուրդը ցավերի մեջ է:

«Սպարտացիների նման կարող ենք 300 մարդով էլ հաղթել: Չի կարելի վախենալ, այլ իրար ասենք՝ եղբայր զարթնիր»,-ընդգծեց Մանվել Եղիազարյանը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ