29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

«Ուզում է` գյուղապետն ասի, ուզում է` Սերժ Սարգսյանն ասի…»

timthumb

Արագածոտնի մարզում ընտրարշավի ժամանակ «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, թե ժողովրդի տունը քանդողները գյուղապետերն են: «Ասում եմ՝ մենք պատրաստ ենք, բայց դուք ոչ մեկին խաթր մի արեք.  ոչ մարզպետներին,  ոչ ծանոթ բարեկամի,  ոչ գյուղապետերին,  հենց հիմնական մեղավորները գյուղապետերն են, ձեր տուն քանդողները գյուղապետերն են, իրանց պաշտոնի մնալու համար իր կեղծիքները թաքցնելու համար, որ վաղը պատասխանատվության չենթարկվի, ձեզ խնդրել համոզելով թողում են, որ իրենք մնան, շարունակեն»,-ասել է նա:

Ծառուկյանի հայտարարության շուրջ փորձեցինք պարզել գյուղապետերի վերաբերմունքը:

Արարատի մարզի Այգեպատի ղեկավար Սերյոժա Պետրոսյանը Henaran.am-ին ասաց, որ ծանոթ չէ այդ հայտարարությանը, սակայն միանշանակ պնդեց, որ իր վրա ճնշումներ չեն եղել, ինքն էլ ոչ ոքի չի ճնշել: «Ճնշումներ ոչ ինձ վրա են եղել, ոչ էլ ես եմ ճնշել, մեր գյուղն ընդհանրապես տենց բան չկա»,-նշեց նա:

Վայոց ձորի Ռինդի գյուղապետ Հուսիկ Սահակյանն էլ հորդորեց գնալ ու գյուղացիներից հետաքրքրվել, թե կա արդյոք նման բան: «Իմ վրա բացարձակ ճնշում չկա, կարող եք գալ, մտնել մեր գյուղ ու կտեսնեք` արդյոք գյուղապետը ճնշում է, թե ոչ»:

Մեր զրուցակիցը շեշտեց` ինքը ձայներ չի հավաքում, վարչական ռեսուրս էլ չի օգտագործվում: «Մեզ մոտ  հաստատ նման բան չկա»:

-Այդ դեպքում ինչու են նման հայտարարություններ արվում:

-Իրենց հարցրեք, թե ինչի հիման վրա են նման հայտարարություններ անում:

Լոռու մարզի Լերմոնտովոյի համայնքապետ Էդիկ Չախալյանն էլ Henaran.am-ին ասաց. «Հիմա մարդիկ շատ կիրթ են, որովհետև ուզում է` գյուղապետն ասի, ուզում է` Սերժ Սարգսյանն ասի, ինքն իր ընտրությունը կկատարի»: Նա ընդգծեց, որ  չի կարելի ասել, որ գյուղապետին կլսեն, եթե նույնիսկ նման հորդոր արվի: «Երեկ «Ելքն» է հանդիպում ունեցել, նույնիսկ տեղյակ էլ չէի, հարցրին այդ մարդուն պիտի ընտրենք, ասացի` դուք պիտի ընտրեք, ոչ թե ղեկավարը: Բացի այդ, որ անկեղծ ասեմ` մարզպետ լինի, միլպետ լինի, ոչ ոք մեզ չի հուշել»,-եզրափակեց Է. Չախալյանը:

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ