29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

«Էրդողանը խոսել է Թուրքիա-Ռուսաստան-Ադրբեջան միության ստեղծման մասին»

url

 

Այսօր Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը…Հանդիպման ավարտին Պուտինն ու Էրդողանը պատասխանել են լրագրողների հարցերին…Հենց այստեղ էլ Թուրքիայի բռնապետը մի ուշագրավ հայտարարություն է արել…”Պուտինի հետ մենք քննարկել ենք Թուրքիա-Ռուսաստան- Ադրբեջան միության ձևավորման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերը”,-ասել է Էրդողանը…
Էրդողանի հայտարարության մեջ ոչինչ պատահական չէ…Թուրքիայի ֆաշիստ բռնապետը հասկացրել է,որ եթե Արցախյան հակամարտությունը լուծի հօգուտ Անկարայի և Բաքվի,ապա վերջիններս Մոսկվայի հետ կստեղծեն միություն…
Որքան հասկանալի է,Էրդողանը փորձում է կրկնել այն,ինչ ժամանակին հաջողվել էր Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին…Հիշեցնեմ,որ Աթաթուրքը կոմունիստական Ռուսաստանի ղեկավար տկարամիտ Լնինին համոզել էր,որ Թուրքիան կդարձնի սոցիալիստական երկիր,որտեղից կոմունիզմը կտարածի ամբողջ Մերձավոր Արևելքով մեկ…Լենինին համոզելու համար,որ իր ասածը իրականություն է Աթաթուրքը կատարեց առաջին քայլը.Թուրքիայի դրոշը “ներկվեց” կարմիր գույնով…Ոգեշնչված այդպիսի ապագայից,Լենինը նախաձեռնեց ամրապնդել ռուս-թուրքական հարաբերությունները…Սակայն բոլշևիկների առաջնորդն այդ ամենը արեց ՀԱՅ ժողովրդի հաշվին…Լենինի և Աթաթուրքի նախաձեռնությամբ 1921 թ-ի ՄԱՐՏԻ
16-ին ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԵՎ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-ին ԿԱՐՍՈՒՄ կնքված պայմանագրերի հետևանքով հայ ժողովուրդը կորցրեց Արևելյան Հայաստանի բավական խոշոր մասը…Իսկ Թուրքիայի հարավկովկասյան սատելիտ,նորաթուխ Ադրբեջանը ստացավ Արցախը և Նախիջևանը…Բացի հայ ժողովրդին տարածքային կորուստներ պատճառելուց Ռուսաստանի բոլշևիկները թուրքերին նաև ֆինանսական և ռազմական օգնություն տրամադրեցին,որի շնորհիվ թուրքերը ավարտին հասցրեցին 1914 թ-ից սկսված հայերի և Պոնտոսի ու Զմյուռնիայի հույների ցեղասպանությունը…Իր նպատակին հասնելուց հետո Աթաթուրքը երեք մատների կոմբինացիան ցույց տվեց Լենինին և նետվեց Արևմուտքի գիրկը,որտեղ և հանգրվանում է մինչև հիմա…
Նեոօսմանիզմի և նեոպանթյուրքիզմի ջատագով Էրդողանին հանգիստ չեն տալիս Աթաթուրքի դափնիները…Նա ինչո՞վ է պակաս Քեմալից,որ չխաբի Պուտինին և չստանա որևէ բան ռուսներից…Էրդողանը ենթադրում է,որ ռուսը երբեք իր հաշվին լավություն չի անի թուրքերին…Նա այդ լավությունը հավանաբար կանի ԿՐԿԻՆ հայերի հաշվին՝ինչպես դա եղավ 1921 թ-ին…2021 թ-ին մնացել ընդամենը 4 տարի և Էրդողանը շտապում է միջազգայնորեն ԱՆՎԱՎԵՐ Մոսկվայի և Կարսի պայմանարգրերի 100-ամյակի տարելիցին մի նոր պայմանագիր ստորագրել ՌԴ-ի հետ՝լեգիտիմացնելով այդ պայմանագրերը և վերականգնել հայերի կողմից Մոսկվայի և Կարսի պայմանագրերի խախտված կետերից մեկը…Այդ “կետը” Արցախն է…
Բարբաջելով ռուս-թուրքական միության մասին Էրդողանը բացեիբաց ակնարկել է,որ այդ միությունը ստեղծելու գինը մեկն է…Ռուսները պետք է սկուտեղի վրա Արցախը մատուցեն Բաքվին…
Թուրքիա-Ռուսաստան-Ադրբեջան միության ստեղծման մասին հայտարարությունը Էրդողանը պատահական չի արել հիմա…Ներկայիս պուտինյան Ռուսաստանը գտնվում է գրեթե նույն ԻԶԳՈՅ վիճակում ինչ լենինյան Ռուսաստանը 1921 թ-ին…
Հետաքրքիր է,տեսնե՞ս նույն Պուտինն էլ է էքստազի մեջ ընկել թուրքերի այս առաջարկից,ինչպես ժամանակին իր գործընկեր Լենինը…
Հուսով եմ մեր ԱԳՆ-ն որևէ կերպ կարձագանքի…Գոնե հիմա չեն կարող ասել,որ սա զուտ ռուս-թուրքական հարաբերություններին է վերաբերվում, քանի որ Էրդողանը բացահայտ առքուվաճառքի է հանել ՀԱՅԿԱԿԱՆ Արցախը…
Հ.Գ.Այս միության ստեղծման մասին խոսելիս Էրդողանն ասել է,որ սա “Եռյակ միություն” է…Ժամանակին մի “Եռյակ միության” անդամ էր նաև Օսմանյան կայսրությունը…Այն շատ տխուր վախճան ունեցավ և կործանեց իր փլատակների տակ ՉՈՐՍ կայսրությունների,որոնցից երկուսի հետնորդներն են նույն Թուրքիան և ՌԴ-ն…

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ