20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Իմ սգավոր մերը դրսում ա. անտուն մնացած փոխգնդապետը՝ Վիգեն Սարգսյանին /տեսանյութ/

Արդեն հայտնել ենք, որ «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» կազմակերպության ազատամարտիկները երեկ՝ մարտի՝ 10-ին հանդիպեցին Պաշտպանության նախարար, «Հանրապետական» կուսակցության ցուցակը գլխավորող  Վիգեն Սարգսյանի հետ:

Պահեստազորի փոխգնդապետ, արդեն մեկ տարի անտուն մնացած ազատամարտիկ Խաչիկ Գասպարյանը, որի պատմությանը Henaran.am-ը բազմիցս անդրադարձել է , հարցով դիմեց նախարարին:

«Կա որևէ մի կառույց՝ իրավաբանորեն, որ պաշտպանի ազատամարտիկի շահը: Ես իմ պատմությունը պատմեմ Պարոն նախարար: Սոցիալական վարչությանը դիմում եմ գրել, որ վիրահատվեմ, կռվի տարիներից մնացած վերքերս էին: Ստիպված տունս վաշխառուի մոտ գրավ դրեցի ու մայր, ես ու իմ ընտանիքը, հաշմանդամ եղբորս ընտանիքը մնացինք դրսում: Երեք ախպորով պատերազմ ենք գնացել: Մի եղբայրս զոհվեց ու ես ու մյուս եղբայրս երկրորդ կարգի հաշմանդամ մնացինք: Հիմա իմ սգավոր մերը դրսումա, ո՞վ պետքա մեզ ձեռք մեկնի»,-նշեց ազատամարտիկը:

Նախարարը արձագանքեց ազատամարտիկին:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ