20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ծննդաբերել՝ առանց արգանդի, հնարավո՞ր է

Մալին Ստենբերգն ու Կլաս Նիլսոնը կարող են իրենց աշխարհի ամենաերջանիկ զույգը համարել։ Չէ-որ երեխա ունենալը նրանց համար դարձավ իսկական հրաշք։ Ընդ որում՝ հրաշք բառն այստեղ ուղիղ իմաստով է օգտագործված։

Մալինն ու Կլասը երկար տարիներ է՝ միասին են եւ անչափ սիրում են իրար։ Սակայն նրանց սերը մթագնում էր ցավալի մի իրողություն՝ զույգը չէր կարողանում երեխա ունենալ։ Նրանք հույս էլ չունեին, որովհետեւ Մալինը տառապում էր Ռոկիտանսկի-Կյուստների սինդրոմով, դա այնպիսի անոմալիա է, երբ աղջիկ երեխան լույս աշխարհ է գալիս առանց արգանդի։

Հետեւաբար, նման սինդրոմով կանայք չեն կարող հղիանալ, նրանք երեխա ունենալու համար ստիպված են փոխնակ մոր օգնությանը դիմել։ 

151q

Բժիշկները որոշել են փորձարկման դիմել։ Նրանք արգանդի փոխպատվաստում են իրականացրել։ Մալինի 60-ամյա ազգականուհի Եվա Ռոուռը համաձայնվել է իր արգանդը տալ Մալինին։ Եվան առանց մտածելու համաձայնվել էր վիրահատությանը, քանի որ երկու երեխա եւ թոռնիկներ ուներ։

 

Մալինը ստիպված 9 վիրահատությունների ենթարկվել, եւ մեկ տարուց հրաշք տեղի ունեցավ՝ նա հղիացավ բնական ճանապարհով։

155q

Հղիությունն ընթացավ առանց խնդիրների, եւ արդյունքում կեսարյան հատման ճանապարհով կինը տղա երեխա լույս աշխարհ բերեց։

 

156q

Տղային անվանեցին Վինսենտ, նա իրեն հրաշալի է զգում, իսկ ծնողները պարզապես երջանիկ են։

 

157q

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ