19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Ծառուկյան» դաշինքի ծրագրերի իրագործման համար 60-70 միլիարդ լրացուցիչ հարկային մուտքեր են պետք

« «Ծառուկյան» դաշինքի տնտեսական ծրագիրը բաղկացած է երկու մասից: Հաշվի առնելով նշված խնդիրների առկայությունը՝ դաշինքը ներկայացնում է 15 առաջնահերթ կետերի իրականացում, որոնք հնարավորություն կտան կարճ ժամկետում որոշ չափով կարգավորել հասարակության բարեկեցության խնդիրը»,-այսօր նախընտրական ծրագրերի վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց դաշինքի ներկայացուցիչ, «Առաքելություն» կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանը:
«Դաշինքն առաջարկում է կենթսաթոշակների և նվազագույն աշխատանքի բարձրացում, էլեկտրաէներգիայի և գազի սակագնի նվազում, փոքր բիզնեսի համար 3 տարի հարկային արտոնությունների տրամադրում, վերջին տարիներին կուտակված 60 միլիարդի առկա տույժերի ամբողջական համաներում: Նշաված ծրագրերը չափելի են և այս տարի հնարավոր է որոշ չափով բարեկեցության ապահովում, որը հնարավորություն կտա տնտեսության զարգացման մեջ որոշակի աշխույժություն նկատել»,-նշեց նա:

Հարցին՝ թե որքանով է իրատսական 6 տոկոս տնտեսական աճ ապահովել, նա պատասխանեց. «Այդ 6 տոկոս աճը բավականին իրատեսական է, և դա պետք չէ համարել մեծ ձեռքբերում: Մեր համախառն ներքին արդյունքը մոտ 10 միլիարդի շրաջանակներում է, իսկ 6 տոկոս աճը նշանակում է 600 միլիոն դոլարի աճ, ինչը լիովին իրատեսական է Հայաստանում: Մեր ծրագրերի համար անհրաժեշտ են 60-70 միլիարդ լրացուցիչ հարկային մուտքեր՝ այդ ամենն իրականանցելու համար: Ստվերային տնտեսության զգալի հատվածի կրճատումը նույնպես զգալի միջոցներ կավելացնի բյուջեում»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ