19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Վրացական իշխանափոխության հայկական հետքով

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը չի կարծում, որ  Հայաստանում նախագահական ընտրություններին կլինեն այնպիսի զարգացումներ, ինչպիսիք եղան Վրաստանում խորհրդարանական ընտրություններին:  Այստեղ նախնական տեղեկություններով` հաղթում է ընդդիմադիր Բիձինա Իվանանշվիլիի ‘Վրացական երազանք’ կուսակցությունը:

‘Ես Հայաստանում նման զարգացումներ չեմ տեսնում, բայց ոչինչ բացառել չի կարելի’,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Քոչարյանը: Պատճառներն, ըստ փորձագետի` հայաստանյան իշխանությունը, ընդդիմությունը և հասարակությունն են:

‘Դա կոմպլեքս է, որովհետև դա չի լինում մեկից կախված, պրոբլեմը ընդհանուր է: Խնդիրը և իշխանությունից է, և ընդդիմությունից, և հասարակությունից: Առաջին հերթին այն հասարակությունից է, քանի որ մեր հասարակությունը շուտ է հոգնում կարծես: Առավել ևս մեզ մոտ եղել են դեպքեր, երբ նույն իշխանությունը ընդդիմություն է դառնում, նույն ընդդիմությունն` իշխանություն’,- նկատեց քաղտեխնոլոգը:

Վրաստանի դեպքը Քոչարյանը նշանակալի է համարում նրանով, որ Կովկասում առաջին անգամն է, երբ ընտրությունների միջոցով իշխանափոխություն է կատարվում, իհարկե, եթե հաշվի չառնենք ԽՍՀՄ-ի օրինակը:

Վրաստանում ընդդիմության իշխանության գալը տարածաշրջանում ևս որոշակի փոփոխությունների կբերի: ‘Ես կարծում եմ` ավելի լավ կլինի, քան էր: Ինչքան էլ համարվում է, որ Վրաստանը պրոարևմտյան է, բայց Իվանշվիլին Սաակաշվիլիի նման ռադիկալ չէ և Ռուսաստանի հետ համագործակցելուն դեմ չէ` միևնույն ժամանակ մնալով արևմտամետ’,-ընդգծեց Կարեն Քոչարյանը: Իսկ Վրաստանի և ՌԴ հարաբերությունների բարելավումը օգուտ է նաև Հայաստանին, քանի որ նման կերպ Հայաստանի ճանապարհներն ու շփումը և Եվրոպայի, և Ռուսաստանի, և աշխարհի հետ ավելի ‘փափուկ’ կլինի:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ