24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ջուլիետա, հանգիստ, նստի տեղդ. կոմունիստների քարոզարշավն էլ անաղմուկ չի անցնում

Կոմունիստների քարոզարշավը ևս խոչընդոտվում է: Զավեշտալի է, որ այսօր՝ մարտի 10-ին
Արմավիր քաղաքի մշակույթի պալատում Հայաստանի կոմունիստական կուսակցության նախընտրական քարոզարշավը փորձել է խոչընդոտել կոմունիստ ներկայացած մի կին:
Կոմկուսի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանի ելույթից հետո կինը հարցի փոխարեն մեղադրել է ներկա կոմունիստներին, որ չկարողանալով սոցիալիզմը պահել՝ երկիրը կործանման են տարել:

Կինը ցույց է տվել նաև իր կոմունիստական անդամատոմսը: Կնոջը հատկապես վրդովեցրել է Տաճատ Սարգսյանի այն հայտարարությունը, թե Ղարաբաղի հարցը ղարաբաղցիներն արդեն որոշել են՝ անկախանալով: Տիկինը սկսեց մեղադրել կոմունիստներին, թե նույն ճանապարհով են գնում, ինչ կոմունիզմը քանդողները, իսկ Արցախը Հայաստանի մասն է և պետք է միանա մայր հայրենիքին:

Արմավիրի մարզի Կոմկուսի ներկայացուցիչը փորձել են հանգստացնել տիկնոջը՝ կարգի հրավիրելով. «Ջուլիետա, հանգիստ, նստի տեղդ: Վերջին օրը կլինի, որ կմասնակցեք մեր հանդիպումներին, մնա կոմունիստ, բայց տեղդ հանգիստ նստի»:

Կինը շարունակում էր գոռգոռալ և ավելի ուշ միայն նրան հաջողվել է խաղաղեցնել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ