16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Էդմոն Մարուքյանը բացահայտում է` ինչու են «ԵԼՔ»-ի հավաքներին մարդիկ քիչ /տեսանյութ/

«Լուսավոր Հայաստան» կուսակցության Վանաձորի գրասենյակում այսօր «Ելք» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը հանդես եկավ մամուլի ասուլիսով: Քարոզարշավի 5-րդ օրը նախորդ նստաշրջանի պատգամավոր, այժմ պատգամավորության թեկնածու Է. Մարուքյանը նախ հանդես եկավ պատգամավարական գործունեության հինգ տարին ամփոփող հաշվետվությամբ՝ նշելով, որ որպես տարածքային թեկնածու՝ ինքը վաղուց է որդեգրել քարոզարշավային այս ստրատեգիան: Թեկնածուն նշեց, որ «Ելք» դաշինքը մտադիր է նախընտրական քարոզարշավի ընթացքում թաղային հանդիպումների չգնալ, քանի որ ինչպես Վանաձորում, այնպես էլ մարզի մնացած բնակավայրերում առկա է վախի մթնոլորտ, և իրենք չեն ցանկանում թիրախավորել ընտրողներին: Փոխարենը դաշինքի անդամները այլ մարտավարություն են ընտրել. «Ելք» դաշինքի 30 կետից բաղկացած նախընտրական ծրագիրը կհասցվի քաղաքացիների բնակարաններ: Է. Մարուքյանի համոզմամբ՝ սա ավելի արդյունավետ մեթոդ է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ