16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Կուզենայի այդ օրերին տեսնել Իշխան Զաքարյանին, Աբրահամ Մանուկյանին (տեսանյութ)

Նախքան ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը կվերադառնար ռեալ քաղաքականություն, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը նրա հետ հանդիպումներ է ունեցել. «Այդ խոսակցությունների ժամանակ, չեմ թաքցնում, որ եկել ենք ընդհանուր եզրահանգման, որ Գագիկ Ծառուկյանի անձնական վարկանիշը շատ բարձր է, ու պետք է այն օգտագործել խորհրդարան տանելու համար մշակույթի ու արվեստի գործիչներին, լավագույն իրավաբաններին, տնտեսագետներին, ովքեր կարող էին որակական լուրջ ազդեցություն ունենալ մեր խորհրդարանի վրա»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա:

Սակայն, ինչպես նշեց Գ. Իսագուլյանը, ցուցակը կազմվեց լրիվ այլ սկզբունքով. «Ցուցակում ընդգրկվել են հարազատներ, բարեկամներ, փեսաներ, խնամիներ, մարդիկ, ովքեր հեռացվել են Հանրապետականից, ովքեր որևէ վարկանիշով ու գործունեությամբ աչքի ընկած չեն եղել: Ու հայտնվեցին մարդիկ, ովքեր ասացին, որ պարոն Ծառուկյանի կողքին են միշտ եղել…»,-նշեց նա` հավելելով, որ հենց այդ ժամանակ հիշել է 2015 թվականի փետրվարը: «Կուզենայի այդ օրերին տեսնել Իշխան Զաքարյանին, Աբրահամ Մանուկյանին»:

Առավել մանրամասն` տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ