18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Կեղծ օրակա՞րգ

«Եթե որևէ ազգի խաղաղության կամ պատերազմի հարցը կարող է դիտվել կեղծ օրակարգ, ուրեմն, համաձայն եմ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Լևոն Զուրաբյանն` արձագանքելով քննադատություններին, թե Կոնգրես-ՀԺԿ դաշինքի քաղաքական օրակարգը, որ վերաբերում է խաղաղության ծրագրին, կեղծ է: Լևոն Զուրաբյանը պարզաբանեց, որ իրենք հողերի հանձնում չեն ցանկանում:

«Մենք ասում ենք` հաղթանակի ամրագրում խաղաղության միջազգային պայմանագրով, ԼՂՀ անվտանգության և ինքնորոշման իրավունքի ամրագրում, մենք դա ենք ասում, դա պետք է անել, քանի չենք անում, ամեն օր մեր ռազմի դաշտի հաղթանակը մսխվում է»,-բացատրեց նա:

ՀՀ երկրորդ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած քաղաքական ուժի ակնառու դեմքը խաղաղության ձեռքբերումը լուրջ գործընթաց է համարում. «Իհարկե, այդ խաղաղությանը հասնելու համար անհրաժեշտ արսենալ և ռազմական զինանոց է պահանջում, որը կիրառում էինք մինչև 94թ-ը Ադրբեջանին խաղաղություն պարտադրելու համար և դիվանագիտական զինանոց, որը մենք աշխատեցրինք, միաժամանակ, երբ մեր նախաձեռնությամբ աշխատում էինք խաղաղության պլանի վրա, 97թ-ին, ի վերջո, բերեցին խաղաղության դաշտ, իսկ Ադրբեջանը պաշտոնապես համաձայնեց Մինսկի խմբի համանախագահների կողմից ուղարկված պլանին, բայց դա վիժեցրին: Հիմա ես ասում եմ՝ անու՞մ են դա իշխանությունները, ես չգիտեմ, չեմ տեսնում, վստահ եմ, եթե անեին, արդյունքի կհասնեին»:

Հարցին` արդյոք շխանությունները խաղաղության չեն գնում կամ դա չեն ցանկանում, պատգամավորը պատասխանեց. «Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությունը վերցրեք, որտեղ ասում է, որ մեր երկրի զարգացման խնդիրը Ղարաբաղի հարցը չէ, այսինքն՝ ինքը մնացել է էլի «ստատուս քվոյի» պահպանման դիրքերի վրա, որ երկիրը կարելի է զարգանալ առանց խաղաղության: Հարց է առաջանում, բա ի՞նչն է պատճառը, եթե սուբյեկտիվ պատճառներ կան, ուրեմն այս իշխանության մեջ է՝ իրենց կոռուպցիայի, թալանի, ոչ կոմպետենտության»:

Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի մոտեցմանը, թե խաղաղության համար խաղաղապահներ են նաև անհրաժեշտ. «Նախ հիմա ոչ ոք չի կարող ասել, թե կազմը խաղաղարար ուժերի որն է լինելու, կներեք, դա ամենակարևոր հարցը չէ: Այստեղ կարևոր հարցն է, որ այդ խաղաղարար ուժերը կատարեն իրենց առաքելությունը, այսինքն` իսկապես նախ ուժեղ լինեն, հզոր երկրների կողմից ուղարկված զորքեր լինեն, որոնք կատարեն իրենց առաքելությունը` թույլ չտան կոնֆլիկտի սրացում»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ