19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ռոբերտ Քոչարյանն իրենց ավելին տվեց. Արամ Սարգսյանը բացահայտում է. Իրավունք

«Ես վարչապետ չեմ դարձել ՀՀԿ-ի աջակցությամբ: ՀՀԿ-ն է խնդրել, որ գամ դառնամ վարչապետ, քանի որ հոկտեմբերի 27-ի դեպքերից հետո որեւէ մեկը որեւէ մյուսին չէր վստահում»,- թերթի հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության ղեկավար, ընդդիմադիր «Ելք» դաշինքի անդամ Արամ Զավենի Սարգսյանը, երբ հարցրինք` ինչո՞ւ է քննադատում ՀՀԿ-ին, եթե նրա աջակցությամբ է դարձել վարչապետ 1999 թ-ի հոկտեմբերի 27 դեպքերից հետո:

Արամ Սարգսյանը հիշեցնում է` չի եղել այն վարչապետը, որ գոնե մեկ անգամ գովել է նախագահին` Ռոբերտ Քոչարյանին: «Ես եւ իմ եղբայրը` Վազգեն Սարգսյանը, ընդամենը տասն ամիս ենք եղել վարչապետ: Մեր վարչապետության շրջանը ՀՀ-ի տնտեսության մեջ լուրջ դեր է ունեցել: Լուրջ գործեր եմ արել, որին դեմ է եղել նույն ՀՀԿ-ը:

Այլ բան է, որ ՀՀԿ-ը, «Երկրապահի» շրջանակները, Ժողովրդավարական կուսակցության անդամները լեզու գտան Ռոբերտ Քոչարյանի հետ, որն իրենց ավելին տվեց, քան ինձանից էին սպասում: Դրա համար Ռոբերտ Քոչարյանն ինձ ազատեց աշխատանքից : Այդ ժամանակվա ՀՀԿ-ը դավաճանել է ինձ»,- մանրամասնեց դաշինքի անդամը:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ