29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Վիգեն Սարգսյանն առանձնացրել է պաշտպանության ոլորտը

unnamed (2)

Մարտի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն աշխատանքային ճաշ է ունեցել պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Նիկոս Կոցիասի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգության միջավայրին, երկկողմ հարաբերություններին և համագործակցության հեռանկարներին առնչվող հարցերի լայն շրջանակ:

Կարևորելով երկու երկրների միջև առկա բարձր մակարդակի քաղաքական հարաբերությունները, Վիգեն Սարգսյանն առանձնացրել է պաշտպանության ոլորտը, որտեղ ձևավորվել են համագործակցության հարուստ ավանդույթներ և արդյունավետ մեխանիզմներ: ՀՀ պաշտպանության նախարարը տեղեկացրել է նախորդ տարեվերջին Հունաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում իր գործընկերոջ հետ ձեռք բերված պայմանավորվածությունների և դրանց կատարման ընթացքի մասին: Իր հերթին պարոն Կոցիասը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության հետ պաշտպանության ոլորտում տարբեր ծրագրերի իրականացման վերաբերյալ հունական կողմի պատրաստակամությունը:

Նախարարները կարծիքներ են փոխանակել նաև վերջին շրջանում տարածաշրջանային ռազմաքաղաքական զարգացումների, առկա մարտահրավերների չեզոքացման ուղիների վերաբերյալ, պայմանավորվել են շարունակելու համատեղ ջանքերը միջազգային հարթակներում միմյանց դիրքորոշումները սատարելու ուղղությամբ:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ