20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Վարչապետը Գյումրիում ասեց ու արեց

Հունվարի վերջերին  ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը այցելեց Գյումրի ու շրջեց «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոց թանգարանի  տարածքում,  Շիրազի ու  Ռուսթավելի փողոցներում հիացավ որոշ շենքերի ճարտարապետական տեսքով, մասնավորապես, նրան տպավորել էր նախկին Գյումրի ռեստորանի շենքը:

Ոտքով շրջելուց հետո Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում ներկայացվեց  Գյումրին տուրիստական կենտրոն դարձնելու ծրագիրը: Իսկ վարչապետն էլ հայտարարեց, որ իր ընտանիքը  պատրաստվում է 200,000 դոլարի ներդրում  կատարել Գյումրիում, նպաստել պատմական միջուկի  վերականգնմանն ու զարգացմանը:

Վերջերս խոսակցություններ էր շրջանառվում, որ վարչապետը  գնել է արգելոց թանգարանի շինություններից մեկը:

Հիմա արդեն հստակ է, Կարապետյանների ընտանիքը գնել է Շիրազի  փողոցում գտնվող երկհարկանի շինություններից մեկը, որի  նկուղային հարկում  նախկինում գործում էր «Ջրահարս» ռեստորանը:

«Կումայրի» արգելոց թանգարանի  տնօրեն Ստեփան Տեր-Մարգարյանը նշեց, որ տվյալ կառույցի ճարտարապետական տեսքը մի փոքր խաթարվել է  1926 թվականի  երկրաշարժի ժամանակ, հետագայում վերանորոգել են: «Պատուհանների տեսքը պահպանվել է,  հատկապես, իր ճարտարապետությամբ արժեքավոր է նկուղային հատվածը, կամարներով ու  հետաքրքիր շինարարական լուծումներով: Ցավոք, չկան տեղեկություններ, թե նախկինում որ գյումրեցի մեծահարուստին է պատկանել շինությունը»:

Henaran.am-ի թղթակիցը  հետաքրքրվել է տեղի բնակիչներից` արդյոք  հիշում են, թե ումն է եղել  շինությունը: Թաղամասի բնակիչ Մուկուչը  նշեց. « Էստեղ մեր թաղում սաղ հարուստներն են ապրել: 1905 թվին է երևի սարքած, կամ ավելի ուշ քիչ տարբերությամբ: Ըսիկ, պիվի գործարանը, Պոլոզ Մուկուչը սաղ նույն թվի շենք են»:

Գյումրիի գլխավոր ճարտարապետն էլ փաստեց. «Սովետական միության ժամանակ Բանվորական ճաշարանների միավորման գրասենյակ է դարձել, հետո անցել է Գույքի կառավարմանը, սեփականաշնորհումից հետո աշխատողներին բաժնետոմսեր են տվել, նրանք էլ վաճառել են մասնավոր անձի: 88-ի երկրաշարժի ժամանակ  անօթևանները եկել ու  բնակվել են այստեղ, հետո բնակարան ստանալուց հետո լքել են շինությունը:  Մի քանի տարի է  շենքը դատարկ է»:

Նշենք, որ արդեն մի քանի օր է սկսվել են  շենքի մաքրման աշխատանքները:  Տեղում աշխատողները  նշեցին, որ  մաքրելուց հետո  սկսվելու է շինարարության աշխատանքները: Շենքը կամրացվի, քանի որ կան վթարային  տեղեր:

Ի դեպ,  դեռ հայտնի չէ, թե ինչ է կառուցվելու վարչապետի գնած կառույցում:   Գյումրիի  գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանն էլ նշեց, որ կարևոր է, որ վերականգնվում է պատմական արժեքը. «Վարչապետ Կարեն Կարապետյանին հետևել են շատերը: Շիրազի և Ռուսթավելի փողոցներում  մեծահարուստները  սկսել են տներ գնել, նրանց թվում նաև նախարարները»:

Շուտով սկսվելու են «Կումայրի» արգելոց թանգարանի տարածքում վերականգնման աշխատանքները: Խաթարված կոլորիտը վերականգնվելու համար նախ սկսվելու են փողոցները նախկին խճաքարերով պատել ու  անցանելի դարձնել, հետագայում  ստեղծված նոր հիմնադրամը սկսելու է աստիճանաբար տներն ու բակերը վերականգնել, որ գրավի  զբոսաշրջիկների ուշադրությունը:  Սա վարչապետի ծրագիրն էր, որի համար Կարեն Կարապետյանը հստակ ժամկետներ է նախանշել:unnamed (6) unnamed (5) unnamed (4)

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ