19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մեքենան հայտնվել է սննդի սպասարկման կետում

Երևան քաղաքի Ռադիոկայմ թաղամասում մարտի 9-ին ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում եմ, որ Թբիլիսյան խճուղու և Զ. Սարկավագի փողոցի խաչմերուկում բախվել են «Mercedes E320» մակնիշի 97 NO 700 (վարորդ՝ Ա. Հ.) և «Opel Astra G» մակնիշի 21 QQ 022 պետհամարանիշերով (վարորդ՝ 1968 թ. ծնված Ա. Ո.) ավտոմեքենաները, այնուհետև «Mercedes E320» մակնիշի ավտոմեքենան հայտնվել է մոտակայքում գտնվող արագ սննդի սպասարկման կետում:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Ա. Ո.-ն տեղափոխվել է «Սրբ Գր. Լուսավորիչ» ԲԿ, իսկ «Mercedes E320» ավտոմեքենայի ուղևոր՝ 1984 թ. ծնված Ա. Խ.-ն տեղի ուժերով տեղափոխվել է «Իզմիրլյան» ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար և միջին ծանրության:

Փրկարարներն արագ սննդի կետից դուրս են բերել ավտոմեքենան (բեռնախցիկում նկատվել է ծուխ), կատարել են հովացման աշխատանքներ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ