24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նյու Յորքում կցուցադրվեն Ջոն Լենոնի նկարները /ֆոտո/

-Nothing-Is-Impossible_լենոն 1լենոնՆյու Յորքի “Сохо Open House” պատկերասրահում տեղի կունենա լեգենդար Ջոն Լենոնի նկարների ոչ մեծ ցուցահանդեսը, որը նվիրված է մեծ երաժշտի ծննդյան 72-ամյակին:

“Gimme Some Truth: The Artwork of John Lennon” անունը կրող ցուցահանդեսին կներկայացվեն Լենոնի շուրջ 100 նկարները եւ էսքիզները, որոնք նկարվել են 1964-1980-ին:

Ցուցահադեսի մուտքն անվճար կլինի, սակայն կազմակերպիչները հայտարարել են  դրամահավաք`2 դոլարի չափով, հավաքված գումարը կօգտագործվի բարեգործական նպատակներով: Ցուցահանդեսի կազմակերպիչներից մեկը Լենոնի այրին` նկարչուհի Յոկո Օնոն է:

Լենոնի 3 նկարներ կցուցադրվեն առաջին անգամ: Յոկոն խոստովանել է, որ անընդհատ նոր նկարներ է հայտնաբերում Ջոնից, ում համար գեղարվեստը չափազանց կարեւոր էր:

1957-1960-ին Լենոնն ուսանել է Լիվերփուլի գեղարվեստի դպրոցում: Վերջին 10 տարիների ընթացքում Յոկոն ակտիվորեն զբաղվում է նրա արվեստը տարածելով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ