29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Կադրային «անհասկանալի» խաղերը սրել են իրավիճակը. Հրապարակ

Karen-Karapetyan-3-5

Մարտի 10-ից Կարեն Կարապետյանը եռօրյա այցով քարոզարշավի կլինի Սյունիքի մարզում` Սիսիանից մինչեւ Մեղրի, նաեւ` Վայոց Ձոր: Սյունիքը, որն ունի ռազմավարական նշանակություն եւ ամենաշատ ընտրողը, անհանգստություն է պատճառում ՀՀԿ-ին:

Նորանշանակ մարզպետը, ում այնքան էլ չեն սիրում մարզում` «անհասկանալի կերպար» է, եւ կադրային «անհասկանալի» խաղերն էլ սրել են իրավիճակը: Թեեւ մարզպետը վստահեցնում է, որ «խփելուե է որքան պետք է, «ինչպես» պետք է, մանավանդ, որ ՀԷՑ-երի եւ «գազի» աշխատակիցները տեղերում մոբիլիզացված են, այնուհանդերձ, ԲՀԿ-ի ակտիվությունը, Լիսկայի «տակից տորպեդահարումն» առանձնապես մեծ լավատեսություն չեն ներշնչում ՀՀԿ-ին:

Վարչապետը փորձելու է հասկանալ, թե ինչն ինչոց է, որ հնարավորինս խուսափեն ֆիասկոյից: Ի դեպ, մարտի 21-22-ին Սյունիքում է լինելու նաեւ Գագիկ Ծառուկյանը․ նա կհասնի մինչեւ Մեղրի:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ