25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինչո՞ւ է ինքնասպան եղել 41 ամյա կինը.մանրամասներ

Երեւանում մարտի 7-ին, նախնական տվյալներով, շենքի 4-րդ հարկից նետվելու միջոցով ինքնասպանություն գործած կինը բազմաթիվ պարտքեր է ունեցել:

Henaran.am-ի տեղեկություններով ինքնասպանություն գործած կինը ամուսնացած չի եղել ու ապրել է մենակ:

Որոշ ժամանակ նա բնակարանը վարձով է տվել և ապրել այլ վայրում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ժամը 19:00-ի սահմանում Երեւանի «1-03 շտապօգնության կենտրոն» ենթակայանից ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հայտնել են, որ կանչով մեկնել են Արաբկիր վարչական շրջանի Հ. Քոչարի փողոցի թիվ 13/1 շենք, որտեղ բակում հայտնաբերել են կնոջ դի: Հայտնաբերվել է երկտող՝ ուղղված հարազատներին, քրոջ երեխաներին, որտեղ գրված է, որ իր քայլի մեջ ոչ ոքի չմեղադրեն, ինքը սիրում է բոլորին։

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ ձեռագրաբանական եւ դիակի դատաբժշկական:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ