23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Ռազբորկաների մեջ են. Հայկական Ժամանակ

Նախօրեին երեկոյան տեղի է ունեցել «Գրիբոյեդով» ակումբի հերթական ժողովը, որին մասնակցելու համար Երեւան են ժամանել ռուսական պետական քարոզչության կարկառուն ներկա-յացուցիչներ` «Ռոսիա սեգոդնյա» տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը եւ հայտնի լրագրող Վլադիմիր Սոլովյովը:

Ամեն անգամ, երբ հայ-ռուսական հարաբերությունները լարվում են, «Գրիբոյեդով» ակումբում կարեւոր միջոցառում է կազմակերպվում, Մոսկվայից կարեւոր հյուրեր են գալիս եւ սկսում են պարզաբանումներ մտցնել հարաբերություններում: Նախօրեին Սոլովյովն ու Կիսելյովը բացատրել են, օրինակ, թե ինչու է Ռուսաստանը գենք վաճառում Ադրբեջանին: Բավական տարօրինակ մտքեր են արտահայտվել, ինչպես այն, որ Ռուսաստանը Ադրբեջանին զենք է վաճառում, որ դրա դիմաց ստացած փողով նոր զենքեր արտադրի եւ ձրի մատակարարի Հայաստանին:

«Ռուսաստանը առձեռն գումար է ստանում Ադրբեջանից, զարգացնում է իր ռազմարդյունաբերությունը ու զենք է ուղարկում Հայաստանին: Շղթան տեսնո՞ւմ եք: Ես չեմ ուզում ասել, որ Ադրբեջանը զենք է գնում Հայաստանի համար Ռուսաստանի միջոցով: Բայց եթե մերկ սխեմա գծենք, նման տարր կա»,- տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Կիսելյովը: Կիսելյովն, իհարկե, լուրջ մարդ է, նրան բոլորը հարգում են, բայց արժե՞ր Մոսկվայից հասնել Երեւան ասելու համար, որ Ադրբեջանին հիմարացնում են եւ ստիպում ֆինանսավորել ՌԴ-ից Հայաստանի զենքի մատակարարումը:

Նրա գործընկերը` Վլադիմիր Սոլովյովը, էլ ավելի տարօրինակ միտք է հայտնել: «Ընկերություն անելու համար Ռուսաստանն ամենաթեթեւ գործընկերը չէ, բայց նա միշտ օգնության կգնա եւ միշտ կփրկի»,- ասել է նա:

Սոլովյովը, թերեւս, նկատի ունի այն իրավիճակը, երբ ՌԴ-ն Ադրբեջանի հետ ավելի լավ է ընկերություն անում, կանաչ լույս է վառում, որպեսզի Ադրբեջանը փորձի ռազմական ճանապարհով տարածքներ վերադարձնել, բայց երբ իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս, օգնության է հասնում եւ փրկում: Իհարկե, հարց է առաջանում` ում է փրկում եւ ինչից, բայց չարժե դրա մեջ խորանալ:

Սոլովյովը նաեւ վրդովմունք է հայտնել, որ Հայաստանի դիվանագիտական կորպուսը մատը մատին չի տալիս եւ ամեն ինչ թողել է Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների լավ հարաբերությունների հույսին: «Ո՞վ է ՌԴ-ում Հայաստանի դեսպանը: Դուք նրան գիտե՞ք… Հասկանալի է, որ ՈԴ եւ ՀՀ նախագահների միջել լավ հարաբերություններ կան, շատ լավ հարաբերություններ, բայց մյուսներն ո՞ւր են… Ոուսաստանը գործի կդնի իր դաշնակցային հարաբերությունները, կօգնի, բայց չի կարելի ամեն ինչ ինքնահոսի թողնել, ասել, թե արեք մի բան»,- ասել է նա:

Չգիտենք ով է ՈԴ-ում Հայաստանի դեսպանը, բայց որ Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահները շատ լավ հարաբերությունների մեջ են, կարեւոր տեղեկություն էր:

Ոուսաստանցի բարեկամների համար շարունակում է չափազանց ցավոտ լինել Հայաստանում ռուսաց լեզվի խնդիրը: Այս անգամ նույնպես նրանք խոսել են դրա մասին: Դմիտրի Կիսելյովը հիշել է իր նախորդ այցի ժամանակ տաքսու վարորդի հետ դեպքը, երբ վերջինս չէր կարողացել ռուսերեն հաշիվն ասել, ինչը Կիսելյովին խիստ զայրացրել էր: «Ես հիմա էլ այդպես եմ կարծում, որ ռուսերենի լավ տիրապետումը Հայաստանի համար կենսական նշանակություն ունի: Առանց դրա հնարավոր չէ պատկերացնել Հայաստանի ապագան»,- վերոհիշյալ ասուլիսում հայտարարել է Կիսելյովը:

Վլադիմիր Սոլովյովը հնարավոր նոր աղմուկը կանխելու համար հակադարձել է, որ եթե երիտասարդը չի խոսում ռուսերեն, դա իրենց մեղավորությունն է: «Ավելի լավ են խոսում, քան մենք հայերեն, ինչի համար շնորհակալություն նրանց:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ