29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Վիգեն Սարգսյանը «անակնկալ» մատուցեց.ՊՆ-ում «թեժ» էր/տեսանյութ/

«Շատ օրինաչափ է և շատ ճիշտ է, որ գարունը սկսում է կանանց տոնը նշելով, որովհետև իրականում դուք եք մարմնավորում գարնան ամենամեծ խորհորդը՝ վերածնունդը, սերն ու ջերմությունը»,-այսօր՝ մարտի 7-ին շնորհավորելով պաշտպանության համակարգում ներդրում ունեցած կանանց տոնը, ասաց Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Նշենք, որ նախարարւթյունում այսօր ջերմ մթնոլորտ էր: Նախարարի հրավիրած ընդունելությանը մասնակցում էին Արցախյան պատերազմի մասնակից կանայք, զոհվածների հարազատներ, զինծառայող կանայք, ապրիլյան պատերազմին մասնակցած կանայք և զինվորներ…

«Ես կարծում եմ, որ հայ տղամարդու համար ամեն օրը պետք է լինի կնոջը մեծարելու օր»,-ընդգծեց նախարարը առանձնահատուկ շնորհավորանքի խոսքեր ուղղելով զոհվածների մայրերին ու կանանց:

Միջոցառմանը շնորհավորանքի իրենց ուղերձով մասնակցություն էին բերել հայկական շոու բիզնեսի աստղերը և Պաշտպանության նախարարության անսամբլի երգիչները:

Բոլոր կանայք ծաղիկներ և նվերներ ստացան:

Մանրամասները՝ տեսանյութում:

17191038_1212485015539290_2468112377299035113_n

17201225_1212485158872609_5454964657445152633_n

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ