19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Գիտակցությունը տեղն է. Հաց բերողը վերակենդանացման բաժանմունքում է

«Սասնա ծռեր» խմբին սնունդ հասցնելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանը՝ «Հաց բերողը», գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքում: Բժշկական կենտրոնի լրատվական խառայությունից Henaran.am-ը տեղեկացավ, որ Արթուր Սարգսյանի գիտակցությունը տեղն է ու ճնշումը կայուն:

Նա հետազոտվում է, և առաջական վիճակի մասին ավելի ուշ հնարավոր կլինի խոսել:

Նշենք, որ Արթուր Սարգսյանի խափանման միջոց կալանքն այսօր փոփոխվել է, նրան «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանն ազատ էր արձակվել 2016 թվականի դեկտեմբերի 31-ին, քանի որ ազատազրկման հետ անհամատեղելի հիվանդություն ուներ: Փետրվարի 9-ին, սակայն, նա կրկին կալանավորվել էր: Արթուր Սարգսյանը հացադուլ է հայտարարել եւ պահանջում է փոխել իր խափանման միջոց կալանքը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ