29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

«Հայկական վերածնունդ»-ը երեսուն նպատակ ունի /տեսանյութ/

«Հայկական վերածնունդ» կուսակցությունը  ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշվին հանդես  կգա 30 հիմնարար ծրագրով: Այս մասին քիչ առաջ  լրագրողների հետ հանդիպման ընթացքում տեղեկացրեց կուսակցության նախագահ Արթուր բաղդասարյանը:

«Այդ ծրագրային դրույթներով մենք լուրջ փոփոխություններ կբերենք Հայաստանի պետական ու հասարակական կյանքում», –  նշեց Արթուր Բաղդասարյանը:

Վերջինս ընդգծեց՝ կուսակցությունը մշակել է 30 քայլ, որոնք կփոխեն Հայաստանը:

«Մենք ունենք 30 ծրագիր, որոնք կերաշխավորեն մեր ժողովրդի բարեկեցությունն ու ապահովությունը, ունենք 30 նպատակ, որոնք կապահովեն մեր վերածնունդն ու անվտանգությունը», – ասաց  Ա. Բաղդասարյանը՝ հավելելով՝ «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահը շեշտեց՝ իրենց ծրագրային 30 հիմնադրույթից առավել կարևոր է կոռուպցիայի դեմ պայքարի ազգային մարմնի ստեղծումը:

«Մեր ծրագրային հիմնադրույթներից է աստիճանական անցումը պրոֆեսիոնալ ու վարձատրվող բանակի, պետական սահմանը պաշտպանող 18 տարեկան երիտասարդների փոխարինումը վարձատրվող պրոֆեսիոնալ զինծառայողներով», – ասաց Արթուր Բաղդասարյանը:

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ